ТИП ПОЛНОМОЧИЙ
: 
Լրիվ դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը փնտրում է Բիզնես ծրագրերի համակարգող, որը սիրում է աշխատել գյուղերում, ունի փորձառություն բիզնեսների զարգացման ոլորտում, մոտիվացված է և պատրաստ աճելու արագ զարգացող միջավայրում: Բիզնես ծրագրերի համակարգողի դերը ստանձնելով՝ ընտրված թեկնածուն միանալու է ՔՈԱՖ-ի Գյուղական ծրագրերի թիմին և աշխատելու է Գյուղական ծրագրերի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ։
ОБЯЗАННОСТИ
: 
- Մշակել գյուղական համայնքների տնտեսական զարգացման մոդել՝ շեշտադրելով բիզնեսների զարգացումը;
- Մշակել և ներդնել տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման մեխանիզմներ ու գործառնական մոդելներ;
- Աշխատել առկա բիզնեսների զարգացման և նոր բիզնեսների ստեղծման ու ձևավորման վրա;
- Նպաստել համայնքի հանրային հաստատությունների և բիզնեսների կարողությունների զարգացմանը;
- Ստեղծել և պահպանել գործընկերային հարաբերություններ բոլոր շահագրգիռ կողմերի՝ ներառյալ համայնքների, շահառուների, միջազգային և տեղական գործընկերների, ներդրողների հետ;
- Ապահովել համապատասխան մշտադիտարկման ու գնահատման գործառույթներ;
- Համակարգել տնտեսական զարգացման բոլոր ծրագրերը, ներառյալ մշակումը, պլանավորումը, բյուջետավորումը, իրականացումը, մոնիթորինգն ու հաշվետվությունը:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության և/ կամ բիզնես կառավարման և հարակից ոլորտներում;
- Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ;
- Ծրագրերի կառավարման հմտություններ;
- Գերազանց հաղորդակցման հմտություններ;
- Վերլուծական մտածողություն ու տվյալների հետ աշխատանքի կարողություն;
- Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչի հմուտ կիրառում;
- Բանավոր և գրավոր հայերենի և անգլերենի գերազանց իմացություն;
- Ծանրաբեռնված պայմաններում ինքնուրույն աշխատելու և վերջնաժամկետները պահպանելու ունակություն;
- Գյուղական համայնքներում աշխատելու փորձ;
- Պարբերաբար համայնքային այցելությունների (հաճախ նաև գիշերակացով) ճկունություն և պատրաստակամություն:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Հետաքրքրված անձինք կարող են դիմել հետևյալ հղումով՝
https://coaf.bamboohr.com/jobs/view.php?id=16: Կազմակերպությունն իրականացնում է դիմումների ընթացիկ դիտարկում, որի արդյունքներից կախված, համապատասխան թեկնածուի հավաքագրման գործընթացը և ընտրությունը կարող է կատարվել նախքան սահմանված վերջնաժամկետի ավարտը։
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
ДОПОЛНИТЕЛЬНЫЕ ЗАПИСИ
: 
ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Ընկերությունն աճում է մեծ մասշտաբներով, ուստի այն հակված է առաջ շարժվել արագ տեմպերով: Կազմակերպությունը փնտրում է թիմակից, որը օժտված է կամային որակներով և պատրաստ է փոփոխությունների։ ՔՈԱՖ-ն առաջարկում է՝
- Աշխատանքային փորձ;
- Մրցակցային աշխատավարձ;
- Առողջության ապահովագրություն;
- 20 օր վճարվող արձակուրդ և լրացուցիչ վճարվող ազատ ժամեր;
- Մասնագիտական աճի հնարավորություն;
- Անվճար անգլերենի դասընթացներ՝ ըստ կարիքի;
- Կատարողականի բոնուս: