ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
Օպտիմում Էներջի ընկերությունը փնտրում է թեկնածու Վիճակագրական և կանխատեսվող տվյալների մշակման և վերլուծության մասնագետի թափուր հաստիքի համար։
ОБЯЗАННОСТИ
: 
- Իրականացնել տվյալների ներմուծում և ինտեգրում տարբեր տվյալների մոդելների հետ;
- Արտահանել տվյալներ տարբեր ներքին և արտաքին աղբյուրներից;
- Իրականացնել տվյալների կառավարման և ինտեգրման հետ կապված խնդիրների վերլուծություն և ուղղում;
- Իրականացնել վիճակագրական տվյալների վերլուծություն և հաշվետությունների գեներացում;
- Արտահանել և մշակել տվյալներ բազմատիպ հաշվետվությունների և գրաֆիկների ստեղծման համար։
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բարձրագույն կրթություն (նախընտրելի է տեխնիկական);
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ տվյալների վերլուծության և հաշվետվությունների կազմման, տվյալների բազաների նախագծման և կառավարման վերլուծական ծրագրերի հմուտ և գործառնական աշխատանքի իմացություն;
- Հավանականությունների տեսության, վիճակագրության, վիճակագրական տվյալների վերլուծության տեսական և գործնական խորը իմացություն;
- Տվյալների բազաների նորմալիզացիայի և ինդեքսավորման գիտելիքներ;
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն; անգլերեն լեզվի տեխնիկական իմացություն;
- Արտահման և վերլուծական ծրագրերի, գրաֆների և/ կամ տվյալների բազաների հետ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականն
hr@optimumenergy.am էլ․ հասցեին` թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Վիճակագրական և Կանխատեսվող Տվյալների Մշակման և Վերլուծության Մասնագետ»):
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
О КОМПАНИИ
: 
Օպտիմում Էներջի ընկերությունը խթանում է էլեկտրաէներգիայի արտադրությունը էկոլոգիապես անվտանգ գործընթացների միջոցով` օգտագործելով գոյություն ունեցող և/ կամ նոր էկոլոգիական/ մաքուր տեխնոլոգիաներ: Ընկերության մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել՝
http://www.optimumenergy.am/: