ТИП ПОЛНОМОЧИЙ
: 
Լրիվ դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
«Վ.Ա.Ս. Գրուպ» սննդամթերք ներմուծող կազմակերպությանը անհրաժեշտ է Կոմերցիոն տնօրեն:
ОБЯЗАННОСТИ
: 
- Ղեկավարել, արդյունավետ կազմակերպել մարքեթինգի և վաճառքի բաժնի աշխատանքները;
- Մշակել ռազմավարական նպատակներին հասնելու պլաններ, ընդլայնել գործող շուկան, զարգացնել ընկերության եկամտաբերությունը և դերը շուկայում, ապահովել ուժեղ մրցունակ դիրք;
- Համակարգել տարեկան վաճառքի, մարքեթինգային ծրագրերի և բյուջեի կանխատեսումները;
- Զարգացնել մոտիվացված կոմերցիոն թիմ` արագ արձագանքելու շուկայի իրավիճակին և զարգացմանը;
- Իրականացնել շուկայում ապրանքների վաճառքի ուսումնասիրություն;
- Խթանել առևտրի աճի բարձրացմանը և բարելավմանը; կազմակերպել ապրանքների ճիշտ և ժամանակին մատակարարումը;
- Հետևել իրացված ապրանքների դիմաց վճարների ժամանակին ստացմանը;
- Պահպանել և բարելավել առկա գործընկերների հարաբերությունները և ներգրավել նոր գործընկերներ;
- Կազմակերպել կադրերի հավաքագրում, անհրաժեշտության դեպքում մասնակացել հարցազրույցներին:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է տնտեսագիտական ոլորտում;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ տվյալ պաշտոնում, ցանկալի է սննդի ոլորտում;
- Վարորդական իրավունքի առկայություն (BՕ) կարգ; անձնական մեքենայի առկայությունը ցանկալի է;
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն;
- Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office, Outlook Express, Internet), ցանկալի է (1C) ծրագրի տիրապետում;
- Թիմում աշխատելու ունակություն, ինչպես նաև աշխատակիցներին ղեկավարելու հմտություն:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց մանրամասն և գրագետ լրացված ինքնակենսագրականը (ռեզյումե)
job_vasgroup@vas.am էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Կոմերցիոն Տնօրեն»): Միայն համապատասխան որակավորում ունեցող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի, որի ընթացքում կներկայացվի մանրամասն տեղեկատվություն աշխատանքի վերաբերյալ:
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!