ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
Գործառնությունների գծով օգնական/ վարորդը պատասխանատու է գործառնությունների թիմին լոգիստիկ աջակցության հետ առնչվող աշխատանքների, դպրոցական այցերի և այլ նպատակներով ընկերության մեքենաները վարելու և մեքենաների պահպանման աշխատանքների համար։ Գործառնությունների գծով օգնական/ վարորդը հանդիսանում է ֆինանսական և գործառնությունների թիմի անդամ։ Թիմում ներգրավված են Ֆինանսների եւ գործառնությունների գլխավոր տնօրենը, Ֆինանսական և Գործառնությունների գծով ղեկավարը և Գործառնությունների գծով օգնականը/ վարորդը։
ОБЯЗАННОСТИ
: 
Հիմնական պարտականությունները ներառում են՝
Գործառնություններ (30%)
- Աշխատել ֆինանսների և գործառնությունների գծով ղեկավարի հետ՝ կազմակերպության կարիքների բավարարման ուղղությամբ (օր.՝ գրասենյակային պարագաների գնում, գույքագրում և այլն);
- Աշխատել ֆինանսների և գործառնությունների գծով ղեկավարի հետ՝ ուղղված լոգիստիկ պարտականությունների իրականացմանը, այդ թվում՝ պահեստի կազմակերպման և գույքագրումների ընթացքում աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Մեքենայի վարում (50%)
- «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի անձնակազմի և այլ շահագրգիռ կողմերի դպրոցական այցերի և Հայաստանի ողջ տարածքում այլ աշխատանքային այցերի ընթացքում ապահովել հուսալի և ապահով տրանսպորտային փոխադրում հիմնադրամի մեքենաներով;
- Օդանավակայանում դիմավորել ընկերության գործընկերներին և անհրաժեշտության դեպքում ապահովել աջակցություն նրանց վիզաների և մաքսային հարցերի հետ կապված։
Մեքենաների պահպանման աշխատանքներ (20%)
- Ապահովել ծախսերի խնայողություն՝ մեքենաների ամենօրյա գրանցման թերթիկների պատշաճ վարման և անհրաժեշտության դեպքում մեքենաների պահպանման հարցերի վերաբերյալ հաշվետվությունների պատրաստման հարցում աջակցություն տրամադրելու միջոցով;
- Կատարել ընկերության մեքենաների ամենօրյա պահպանման աշխատանքներ՝ պատշաճ կերպով իրականացնելով վերանորոգման փոքր աշխատանքներ, ձեռք բերել պայմանավորվածություններ խոշոր վերանորոգումների, շարժիչի յուղի ժամանակին արվող փոփոխությունների, անվադողերի, արգելակների, մեքենաների լվացման և այլ աշխատանքների համար;
- Վթարների դեպքում ապահովել համապատասխան կարգավորումներով և կանոններով նախատեսված բոլոր հրատապ քայլերի իրականացումը;
- Ապահովել բոլոր փաստաթղթերի առկայությունը և պատշաճ ձեռքբերումը (օր.՝ մեքենայի ապահովագրություն):
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բակալավրի աստիճան;
- Վարորդական իրավունքի առկայություն և առնվազն 3 տարվա վարորդի մասնագիտական աշխատանք;
- Վարժ հայերեն լեզվի իմացություն; անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Համակարգչային գրագիտություն:
Առանցքային կարողությունները
- Մանրամասներին ուշադրություն դարձնելու կարողություն. կարոծանալ աշխատանքում մանրազնին ուշադրություն դարձնել դետալներին, քանի որ բազմաթիվ շահագրգիռ կողմեր ներառող աշխատանքը ենթադրում է աջակցության տրամադրում լոգիստիկ գործողությունների ժամանակ;
- Հաղորդակցության հմտություններ. պատասխանատու լինել թե՛ ներքին, թե արտաքին շահագրգիռ կողմերի՝ մեքենայով փոխադրման համար, որի համար անհրաժեշտ են բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ;
- Կազմակերպվածություն. ազատ աշխատանքային օրացույց ունենալու համար Գործառնությունների գծով օգնականը/ վարորդը պետք է լինի կազմակերպված և տրանսպորտային կարիքների հետ կապված աջակցություն ցուցաբերի թիմի բոլոր անդամներին, ինչպես նաև տեխնիկական պահեստը պահպանի մաքուր և կազմակերպված վիճակում:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (ռեզյումե) առցանց հետևելով հղմանը՝
https://teachforarmenia.bamboohr.com/jobs/view.php?id=67&source=careercenter։ Եթե Ձեզ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացրել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի գործող աշխատակիցներից մեկը, ապա այդ մասին նույնպես խնդրում ենք նշել նամակում։ Ձեր դիմումի մեջ խնդրում ենք նաև անպայման նշել, թե ինչ աշխատավարձ եք ակնկալում (նշեք «հարկերը ներառյալ» գումարը)։
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
ДОПОЛНИТЕЛЬНЫЕ ЗАПИСИ
: 
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը կարող է լինել Ձեզ հարմար աշխատավայրը, եթե դուք կարևոր եք համարում արժեքների վրա հիմնված աշխատանաքային մշակույթը, ինչը կազմակերպության ղեկավարության հավատամքն է։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի թիմը անպայմանորեն պետք է ընդգրկի այնպիսի անձանց, որոնք իրենց էությամբ օրինակ են հանդիսանում այն առաջնորդության համար, ինչը նրանք ձգտում են սերմանել իրենց դասասենյակներում և ողջ համակարգում։ Սա նշանակում է, որ անձնակազմի յուրաքանչյուր անդամ պետք է ձգտի որդեգրել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի «Քոչարի»-ն, բավարարել ամենաբարձր ստանդարտներին և սխալներ գործելիս սովորի դրանք ընդունել։