ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության Կազմակերպությունը (UNFAO) փնտրում է Անասնաբուծության Գծով Մասնագետ (Թռչնաբուծություն և Անասնապահություն):
ОБЯЗАННОСТИ
: 
- Նախապես սահմանված չափանիշների հիման վրա նույնականացնել և ընտրել ցուցադրական անասնապահական ֆերմաներ (գյուղացիական տնտեսություն);
- Ընտրված ցուցադրական անասնապահական ֆերմաներին տրամադրել գյուղատնտեսական աշխատանքների, կենդանիների առողջության կառավարման և ենթակառուցվածքների թեմաներով տեխնիկական ուղեցույցներ, որոնց վերջնանպատակը կենդանիների առողջության ամրապնդումն է, այդ թվում` հակամանրէային դեղերի օգտագործման (ՀՄԴՕ) նվազեցման ճանապարհով;
- Ընտրել անասնաբույժների, որոնք կդառնան գյուղատնտեսական կենդանիների բուծման, կենսաանվտանգության և ճիշտ վարվելակերպի թեմաներով դասավանդողներ;
- Միջազգային խորհրդատուին աջակցել դասավանդողների վերապատրաստման դասընթացի (ԴՎԴ) և գործնական պարապմունքների համար նախատեսված ուսումնական նյութերի և ուսումնական պլանի մշակման գործընթացում;
- Ֆերմաներ այցելությունների և տեղում գործնական ուսուցման միջոցով իրականացնել անասնաբույժների մենթորություն և վերապատրաստում;
- Կատարել դաշտային գնահատումներ՝ կենդանիների հետ ճիշտ վարվելակերպի, հակամանրէային դեղերի օգտագործման նվազեցման (ՀՄԴՕ), հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության (ՀՄԴԿ) նվազեցման համար նմուշառման գործընթացի գնահատման և մոնիտորինգի նպատակով;
- Կատարել ծրագրին առնչվող ցանկացած այլ աշխատանքներ։
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բարձրագույն կրթություն անասնաբուժական բժշկագիտության, անասնաբուծության, կամ հարակից ոլորտում;
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ;
- Միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու փորձ;
- Դասընթացի վարման փորձ (նյութերի պատրաստում և դասընթացի անցկացում, համակարգում):
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV)
fao-am@fao.org էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Անասնաբուծության Գծով Մասնագետ»):
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
ОТКРЫТ ДЛЯ/ КРИТЕРИИ ОТБОРА
: 
ՀՀ քաղաքացիություն կամ երկրում աշխատելու իրավունքի թույլտվություն ունեցող անձինք
О ПРОГРАММЕ
: 
Աշխատանքն իրականացվելու է «Հակամանրէային դիմադրողականության նվազեցումը սննդամթերքի մեջ և գյուղատնտեսության ոլորտում ՊԳԿ» ծրագիրի շրջանակներում: