ТИП ПОЛНОМОЧИЙ
: 
Ամբողջ դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
Հայաստանի Ֆոնդային Բորսա և Կենտրոնական Դեպոզիտարիան փնտրում է Դրամական ծառայությունների մասնագետ՝ դեպոզիտար համակարգի գծով։
ОБЯЗАННОСТИ
: 
- Իրականացնել Դեպոզիտարիայի կանոններով սահմանված անձանց համար դրամական հաշվի բացում և հետագա սպասարկման հետ կապված աշխատանքներ;
- Տրամադրել Դեպոզիտարիայի կանոններով սահմանված անձանց համար դրամական հաշիվների բացման և վարման հետ կապված խորհրդատվություն;
- Իրականացնել դրամական հաշվի բացման դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ընդունում;
- Իրականացնել դրամական հաշվի համարի տրամադրում, համակարգում հաշվի բացում և իրավասությունների գրանցում, անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրում ՏՏ (համապատասխան տոմսակ բացելու միջոցով) ծառայությանը;
- Իրականացնել կատարված գործարքների ամենօրյա ուսումնասիրություն, առկա խնդիրների բացահայտում և ներկայացում անմիջական ղեկավարին;
- Կազմակերպել համակարգի անդամների աշխատակիցների համար որակավորման քննություններ, կազմել քննության արդյունքների վերաբերյալ արձանագրություն, կազմակերպել որակավորման վկայականների տպագրություն՝ մարքեթինգի վարչության աջակցությամբ;
- Տեստավորել Depend ծրագրի նոր տարբերակը: Ստեղծվում է տեստավորման սցենար, որն իր մեջ ներառում է Depend ծրագրով կատարվող բոլոր գործառնությունները և մինչ այդ պահը բացահայտված բոլոր բագերը և խնդիրները: Տեստավորման սցենարով սահմանված գործառնությունները տեստավորվում են;
- Իրականացնել դրամական հաշիվների մնացորդների ամենօրյա համադրում բանկի կամ պահառուի ամփոփ հաշվում առկա մնացորդի հետ;
- Իրականացնել դատարանների, ԴԱՀԿ-ի, քննչական ծառայության, ոստիկանության, սնանկության կառավարիչների, նոտարների կողմից ստացված հարցումներով ներկայացված ֆիզիկական/ իրավաբանական անձանց նույնականացման տվյալների ստուգում՝ առկայության դեպքում DEPEND համակարգում արգելադրման/ արգելադրման դադարեցման գրանցում և պատասխան գրության ուղարկում;
- Իրականացնել սնանկության կառավարիչների, փաստաբանների, իրավաբանական/ ֆիզիկական անձանց կողմից ստացվող հարցումների պատասխանի տրամադրում կանոններով սահմանված դեպքերում սակագներով սահմանված գումարի գանձման թղթային հաշվի ներկայացում հաշվապահությանը;
- Հավաքագրել քննչական մարմնի/ ոստիկանության կողմից ներկայացվող դատարանի առգրավման որոշման հիման վրա պահանջվող փաստաթղթերը, կազմել հանձնման-ընդունման ակտ, իրականցնել ստորագրության կազմակերպում և փաստաթղթերի տրամադրում;
- Իրականացնել հաշվի օպերատորի միջնորդությամբ սպասարկվող և ծառայությունները կասեցված, ՀԿԴ-ի հանդեպ պարտավորություններ ունեցող ըկերությունների պարտքերի վերաբերյալ ցանկերի և հաշվի օպերատորների միջնորդությամբ ռեեստրի պայմանագիր կնքած (վերակնքած) ընկերությունների ցանկի արտածում DEPEND և Hashiv ծրագրերի միջոցով;
- Իրականացնել կանոններով սահմանված կարգով արժեթղթերով կատարված գործառնությունների գրանցման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի տրամադրում հաշվետերերին/ թողարկողներին էլեկտրոնային կամ թղթային եղանակով:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բարձրագույն կրթություն ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում;
- Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում;
- Արժեթղթերի շուկայի մասին գիտելիքների առկայություն;
- Արժեթղթերի գործառնությունների հետ կապված բիզնես գործընթացների իմացությունն առավելություն է;
- SWIFT և BANKMAIL համակարգերի իմացությունն առավելություն է;
- Արագ կողմնորոշվելու և խնդիրներին լուծում տալու ունակություն;
- Գրավոր և բանավոր հայերեն, անգլերեն լեզուների գերազանց և ռուսերեն լեզվի լավ իմացություն։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV)
careers@amx.am էլ․ հասցեին՝ նամակի վերնագրի հատվածում նշելով «Դրամական ծառայությունների մասնագետ - դեպոզիտար համակարգի գծով»:
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
ДОПОЛНИТЕЛЬНЫЕ ЗАПИСИ
: 
Կազմակերպության արտոնություններն են՝
- Բժշկական ապահովագրություն;
- Սպորտի փոխհատուցում;
- Վճարովի ազատ օրեր;
- Մասնագիտական զարգացման և դասընթացներին մասնակցության հնարավորություններ;
- Պրոֆեսիոնալ մթնոլորտ;
- Տարբեր ընկերություններից հատուկ զեղչեր ընկերության աշխատակիցների համար։