ТИП ПОЛНОМОЧИЙ
: 
Լրիվ դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
Սոցիալական ձեռներեցության կրթական ծրագրի համակարգողի հիմնական գործառույթն է ծրագրի սահուն իրականացումը, շարունակական գնահատումն ու անհրաժեշտ միջամտությունների իրագործումը: Ծրագրի համակարգողն ընթացիկ տարվա համար իր թիմի հետ միասին 40 մասնակիցների համար կազմակերպելու է սոցիալական ձեռնարկատիրության կրթական բազմափուլ գործընթաց, իրականացնելու է կրթական տարբեր բաղադրիչների ու փուլերի ընթացքի կառավարում, մշտադիտարկում, գնահատում: Ծրագրի համակարգողը տարբեր համայնքներում ստեղծելու է կապեր և համագործակցություններ սոցիալական ձեռնարկատիրության, համայնքային զարգացման, ձեռնարկատիրական ոլորտի, սոցիալական նորարարության դերակատարների հետ՝ ապահովելով համայնքային զարգացմանն ուղղված սոցիալական ձեռնարկությունների աշխատանքի աջակցությունը և համագործակցային հարթակի գործարկումը: Համակարգողը մշակելու և կազմակերպելու է սոցիալական ձեռնարկությունների գաղափարների ընտրության և ֆինանսավորման տրամադրման մոդելները, ընթացակարգերը և ապահովելու է ընտրության գործընթացների որակն ու թափանցիկությունը: Ծրագրի համակարգողը ստեղծելու և ապահովելու է սոցիալական ձեռնարկությունների ցանցային համագործակցության, սատարման և փոխօգնության հարթակը և դրա շրջանակներում իրականացվող միջոցառումները: Համակարգողը ստեղծելու է փորձագետների խումբ, ում հետ միասին գնահատելու և վերջնականացնելու է կրթական գործընթացների արդյունքում ստեղծված և ներկայացված ծրագրերն ու փորձագիտական համայնքի ներգրավմամբ ապահովելու է ձեռնարկատիրական թիմերի շարունակական մենթորություն և քոուչինգ։ Ծրագրի համակարգողը իրականացնելու է նաև ծրագրի, մասնակիցների ձեռնարկատիրական գաղափարների, մշակված կրթական նյութերի տեսանելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ:
ОБЯЗАННОСТИ
: 
- Պլանավորել, իրականացնել և վերահսկել ծրագրի ողջ ընթացքը;
- Ապահովել ծրագրային բոլոր բաղադրիչների անխափան իրականացումը;
- Կառավարել ծրագրի բյուջեն և աշխատանքային ժամանակացույցը;
- Կազմակերպել և վերահսկել թիմի անդամների արդյունավետ աշխատանքն ու համագործակցությունը;
- Ապահովել տարբեր դերակատաների հետ համագործակցությունների ստեղծումն ու զարգացումը;
- Ներգրավել փորձագետներ և վերապատրաստողներ ծրագրի բաղադրիչների արդյունավետ իրականացման համար;
- Կատարել ծրագրի անմիջական շահառուների ընտրությունը;
- Կազմակերպել պարբերական մշտադիտարկման այցեր;
- Ապահովել ծրագրի տեսանելիությունը;
- Պատրաստել ծրագրի ընթացիկ և վերջնական հաշվետվություններ (նկարագրողական և ֆինանսական)։
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բարձրագույն կրթություն, նախընտրելի է հասարակական գիտությունների, տնտեսագիտական կամ բիզնեսի կառավարման ոլորտում;
- Աշխատանքային փորձ՝
ա) Ծրագրի կառավարում՝ առնվազն երեք տարի;
բ) Համայնքային աշխատանքի ներգրավվածություն;
գ) Ձեռնարկատիրական և այլ կրթական գործընթացների կազմակերպում;
դ) Սոցիալական ազդեցության և սոցիալական ձեռնարկատիրության էկոհամակարգի ներգրավվածություն;
Կարողություններ՝
- Հաղորդակցում և բանակցում;
- Ցանցի ստեղծում և պահպանում;
- Թիմի ղեկավարում և մոտիվացում;
- Թիմային աշխատանք և համագործակցություն;
- Հեռավար աշխատանքի արդյունավետ կազմակերպում;
- Ֆրանսերենի կամ անգլերենի լավ իմացություն;
- Համակարգչային հմտություններ։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը
hr@kasa.am էլ. հասցեին` նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Սոցիալական ձեռներեցության կրթական ծրագրի համակարգող»):
Մոտիվացիոն նամակում խնդրում ենք անդրադառնալ հետևյալ հարցերին (առավելագույնը երկու էջի սահմաններում)՝
- Ինչպե՞ս եք գնահատում համայնքային զարգացման մեջ սոցիալական ձեռնարկատիրության դերը;
- Ինչո՞ւ եք ցանկանում ստանձնել այս պաշտոնը;
- Ներկայացրեք ձեր այն փորձն ու ունակությունները, որոնք կօգնեն ձեզ՝ ծրագրի հաջող և արդյունավետ իրականացման գործում:
Միայն ինքնակենսագրականների և մոտիվացիոն նամակների հիման վրա ընտրված դիմորդները կհրավիրվեն հաջորդ փուլ։
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
ДОПОЛНИТЕЛЬНЫЕ ЗАПИСИ
: 
Հարցերի և տեղեկությունների համար զանգահարել` +374 10584032։
О ПРОГРАММЕ
: 
«Սոցիալական ձեռներեցության կրթական ծրագիր»
«ԿԱԶԱ» հիմնադրամը 2021թ․ սեպտեմբերից մեկնարկելու է նոր ծրագիր՝ ուղղված սոցիալական ձեռնարկատիրության կրթությանը և ձեռնարկությունների սատարմանը՝ հանուն համայնքային զարգացման: «Սոցիալական ձեռներեցության կրթական ծրագիր»-ը նպատակ ունի սոցիալական ձեռնարկատիրության միջոցով զարգացնել Հայաստանի համայնքները և նպաստել համերաշխ բիզնեսի վարման մշակույթի ձևավորմանը Հայաստանում: Ծրագրի խնդիրներն են խորացված կրթական ծրագրերի միջոցով զարգացնել սոցիալական ձեռնարկատիրության ունակությունները, ֆինանսական և այլ ռեսուրսներով օգնել բիզնես գաղափարների մշակմանն ու իրագործմանը, փոխօգնության հարթակի միջոցով սկսնակ և արդեն կայացած ձեռնարկատերերի համար հասանելի դարձնել Հայաստանյան և միջազգային փորձը՝ սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում: Ծրագրի շրջանակներում նախատեսված է գործարկել համապարփակ և բազմաբաղադրիչ կրթական գործընթաց՝ կրթական ինկուբատոր, հաջողակ բիզնես գաղափարներին ընձեռել նախնական ֆինանսակվորման հնարավորություն և մշակել սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում համագործակցության, փոխօգնության և փորձի փոխանակման մեխանիզմ՝ համագործակցելով դաշտի դերակատարների հետ: Նոր ծրագրային թիմի ձևավորման համար Հիմնադրամը հայտարարում է Ծրագրի համակարգողի թափուր հաստիք:
О КОМПАНИИ
: 
«ԿԱԶԱ» հիմնադրամը ստեղծվել է 1997թ. շվեյցարական «Կոմիտաս» երգչախմբի Հայաստանում ունեցած ելույթների արդյունքում։ Տեսնելով Հայաստանի տնտեսական ծանր վիճակը՝ երգչախումբը որոշում կայացրեց հիմնել «Կոմիտաս» Շվեյցարիա-Հայաստան բարեգործական միությունը, որը հետագայում Հայաստանում գրանցվեց որպես շվեյցարական մարդասիրական հիմնադրամ: «ԿԱԶԱ» Շվեյցարական մարդասիրական հիմանդրամն ավելի քան 24 տարի գործունեություն է ծավալել գրեթե բոլոր մարզերում՝ իրականացնելով ծրագրեր մարդասիրության, շինարարության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և կրթության ոլորտներում։ Մարդասիրական բնույթի տարբեր աշխատանքների հետ մեկտեղ (կրթաթոշակներ ուսանողներին, աջակցություն անապահով ընտանիքներին), հիմնադրամը մոտ 40 շինարարական նախագծեր է իրականացրել՝ հիվանդանոցներ, դպրոցներ, վերականգնողական կենտրոններ, համայնքային կենտրոններ և այլն: Աշխատելով բազմաշերտ շահառուների հետ՝ ի սկզբանե որդեգրվել է հետևյալ սկզբունքը և փիլիսոփայությունը՝ «Սովորեցնել ձուկ որսալ՝ պարզապես ձուկ նվիրելու փոխարեն»։ Հիմնադրամը աջակցում է Հայաստանի կայուն զարգացմանը հետամուտ անձանց, որոնք ներգրավվում են երկրի տնտեսական, հասարակական և մշակութային կյանքում՝ հավատարիմ մնալով ժողովրդավարության սկզբունքներին: Հիմնադրամի 40 աշխատակիցները Երևանում և Գյումրիում ամեն օր աշխատում են հարյուրավոր շահառուների և կամավորների հետ՝ անդադար կատարելագործելով իրենց մոտեցումներն ու մեթոդները, որպեսզի լավագույնս արձագանքեն նրանց փոփոխվող կարիքներին ու ործունեության ոլորտներում ի հայտ եկող նորանոր մարտահրավերներին։ Ներկայումս հիմնադրամը գործունեություն է ծավալում քաղաքացիական կրթության, երիտասարդների զբաղվածության, երեխաների և դեռահասների սոցիալ-ուսուցողական զարգացման, այլընտրանքային զբոսաշրջության, մարդասիրության, միջմշակութային հաղորդակցության (ֆրանկոֆոնիայի զարգացում) ոլորտներում։