ТИП ПОЛНОМОЧИЙ
: 
Ազատ գրաֆիկ
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն, Ավստրիայի Զարգացման և Համագործակցության ծրագրային միավոր, Ավստրիայի Զարգացման Գործակալության և Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության Գործակալության ֆինանսավորմամբ, իրականացնում է «Անասնապահության զարգացում Հայաստանում հարավ-հյուսիս» Ծրագիրը: Սույն ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներգրավել թարգմանիչ (հայերեն - անգլերեն), որը պատշաճ որակով կկատարի «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից տրամադրվող ձեռնարկների (Գնումների գործընթացի կազմակերպման, Անձնակազմի կողմնորոշման, Գործուղումների և Անվտանգության ձեռնարկները) թարգմանչական աշխատանքները: Առաջարկվող ներգրավվածությունը ենթադրում է ոչ ավել քան 30 օր ներգրավվածություն հետևյալ ժամանակացույցով՝
- Գնումների գործընթացի կազմակերպման ձեռնարկ՝ 33 էջ, վերջնաժամկետ՝ 05 հուլիսի, 2021;
- Անձնակազմի կողմնորոշման ձեռնարկ՝ 34 էջ, վերջնաժամկետ՝ 15 հուլիսի, 2021;
- Գործուղումների ձեռնարկ՝ 15 էջ, վերջնաժամկետ՝ 20 հուլիսի, 2021;
- Անվտանգության ձեռնարկ՝ 20 էջ, վերջնաժամկետ՝ 28 հուլիսի, 2021։
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
Վերոնշյալ ձեռնարկների թարգմանչական աշխատանքները ապահովելու համար կարող են դիմել այն անձինք, որոնք բավարարում են հետևյալ պահանջները՝
- Բարձրագույն լեզվաբանական կրթություն;
- Փորձ թարգմանությունների ոլորտում;
- Հայերեն եւ անգլերեն լեզուների գերազանց իմացություն;
- Աշխատանքի պլանավորման հմտություններ;
- Խմբագրական աշխատանքի հմտություն;
- Համակարգչային բարձր գիտելիքներ;
- Ինտերնետի հասանելիություն։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Շահագրգիռ անձինք իրենց դիմումները` ինքնակենսագրական տվյալներով (CV), և ֆինանսական առաջարկը՝ որպես ամբողջական փաթեթ, հայերեն կամ անգլերեն լեզուներով կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով
e.petrosyan@sda.am էլ. հասցեով։ Հարցերի դեպքում զանգահարել 093000310 հեռախոսահամարով: Կից ներկայացված է նաև թարգմանության համար տեքստ (հայերենից-անգլերեն)՝ որպես իրականացված աշխատանքի որակի ստուգում:
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
ЗАРПЛАТА
: 
Քաղաքացիաիրավական պայմանագիր
ВЛОЖЕНИЯ:
Հայտերի գնահատումը.docx - Թարգմանության տեքստ
EP_Ազատ գրաֆիկով թարգմանչական աշխատանք.docx - Job_Eng
О КОМПАНИИ
: 
«Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ը զարգացման հայկական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2002 թվականին` նպատակ ունենալով նպաստել երկրում սոցիալ-տնտեսական զարգացմանը: Նրա հիմնական նպատակն է` իրականացնել նորարարական մասնակցային գործառնական ծրագրեր, բարձրակարգ մասնագիտական հետազոտություններ և ուսումնասիրություններ, անցկացնել դասընթացներ, սեմինարներ, գործարար և իրավաբանական խորհրդատվություն, համագործակցություն/ փորձի փոխանակում և այլն: Կազմակերպությունը գյուղատնտեսության և համայնքների զարգացման ծրագրեր է իրականացնում 2003 թվականից Տավուշի, Շիրակի, Լոռու, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի ավելի քան 200 համայնքներում:
ՌԶԳ-ն գործում է որպես զարգացման ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպություն, ինչպես նաև որպես գործարար խորհրդատվական ծառայություններ տրամադրող կազմակերպություն: Կազմակերպությունը իրˋ«Երեք ար ստրատեգիա» խորհրդատվական թևի միջոցով, տրամադրում է զարգացման ռազմավարությունների մասնագիտական խորհրդատվություն, նախագծերի և իրագործելիության գնահատում, դասընթացներ, մարքեթինգային և բիզնես պլանավորում, շուկայի ուսումնասիրություն և այլն:
ՀԿ գործունեության այս 2 հիմանական ուղղություններըˋ որպես ծրագրեր իրականացնող և մասնավոր հատվածի խորհրդատու, ՌԶԳ-ին հնարավորություն են տալիս համախմբելու տարբեր խմբերի շահերը (ֆերմերներ, կառավարություն, մասնավոր բիզնես և այլն)ˋ մշակելու և գործնականորեն իրականացնելու նորարարական մոդելներ` անասնապահության, գյուղատնտեսության, համայնքային/տարածքային և բիզնեսին աջակցող ենթակառուցվածքներում: