ТИП ПОЛНОМОЧИЙ
: 
Լրիվ դրույք: Աշխատանքը 5-օրյա գրաֆիկով է (երկուշաբթիից-ուրբաթ), աշխատանքային ժամերը` 09:00-18:00-ն:
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
Ընկերությունը փնտրում է Մարդկային ռեսուրսների կառավարչի՝ անձնակազմի կառավարման բաժնի ղեկավարի թափուր հաստիքի համալրման նպատակով :
ОБЯЗАННОСТИ
: 
- Կազմել աշխատանքի նկարագրեր;
- Կազմել թափուր աշխատատեղերի հայտարարություններ, տեղադրել ինտերնետային կայքերում: Վարել հարցազրույցներ, կադրեր ընտրել;
- Իրականացնել աշխատակիցների ամենօրյա հաճախումների տեղեկագրերի կազմում, աշխատակիցներին անհրաժեշտ տեղեկանքների տրամադրում;
- Կազմել աշխատանքային պայմանագրեր, համաձայնագրեր, ծանուցումներ, իրականացնել անձնական գործերի վարում և արխիվացում;
- Կազմել աշխատանքի ընդունման, ազատման, արձակուրդային օրերի տրամադրման և այլ հրամաններ;
- Իրականացնել աշխատավարձի հաշվարկ;
- Աշխատել մատնահետքի ծրագրով:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բարձրագույն կրթություն;
- ՄՌԿ ոլորտում 5 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն 3 տարին ՄՌԿ ղեկավարի պաշտոնում;
- Աշխատանքային օրենսգրքի գերազանց իմացություն;
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերենի խոսակցական մակարդակ;
- Համակարգչային տեխնիկայի, MS Office փաթեթի գերազանց տիրապետում, համացանցից օգտվելու վարժ հմտություններ;
- Ծանրաբեռնված և լարված իրավիճակներում աշխատելու կարողություն, սթրեսակայունություն;
- Թիմում աշխատելու ունակություն, բարեկիրթ վարվելաձև:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Եթե Ձեր գիտելիքները, մասնագիտական փորձը և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին, խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը ուղարկել
hr@pano.am էլ.փոստի հասցեին ` վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով "ՄՌԿ Ղեկավար" անվանումը:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել +37495402303:
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
О КОМПАНИИ
: 
«Պանո» ՍՊԸ-ն հանդիսանում է հացաբուլկեղեն արտադրող ընկերություն, որը հիմնադրվել է 2013 թվականին: Ընկերությունն իր նախնական գործունեությունն սկսել է փոքր աշխատակազմով, որը տեսականու ավելացման և արտադրանքի սպառման մեծացմանը զուգընթաց տարեցտարի ավելացել է և այժմ աշխատողների թիվը դարձել է 73: Ներկայումս «Պանո» ընկերությունն արտադրում է հացի մինչև 200 տեսակ, որը սպառվում է Հայաստանի և ԼՂՀ տարածքներում, մասնավորապես՝ Երևանում, Վաղարշապատում, Ծաղկաձորում, Գյումրիում, Կապանում և այլուր: Մեր արտադրանքը մեծամասամբ իրացվել և իրացվում է Հայաստանի և ԼՂՀ բարձրակարգ ռեստորաններում, հյուրանոցներում, սրճարաններում, արագ սննդի կետերում և խանութներում, իսկ 2020 թ. մարտից սկսած մեծ սպառում է գտել նաև «Երևան Սիթի», «Նոր Զովք» , «Էվրիկա» , «Ծիրան» և այլ սուպերմարկետների ցանցերում: