ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
«Պրեմիում Մաշիների ԷՅ ԷՄ» ընկերությունը փնտրում է Կորպորատիվ վաճառքների կոորդինատոր:
ОБЯЗАННОСТИ
: 
- Փնտրել նոր կորպորատիվ հաճախորդներ և նրանց հետ հաստատել գործնական հարաբերություններ;
- Անհրաժեշտ ապրանքատեսակները ներկայացնել կորպորատիվ հաճախորդներին;
- Գնահատել շուկայի հնարավորությունները և դրանց վրա ազդեցություն ունեցող գործոնները;
- Մասնակցել ապրանքանիշերի առաջխաղացմանը (ռազմավարական պլանավորում, մարքեթինգային գործողությունների համակարգում);
- Կազմակերպել սարքավորումների, ապրանքատեսակների ու ծառայությունների վաճառքները և վերահսկել դրանց իրականացումը (պայմանագրերի նախապատրաստում, մատակարարներից ապրանքների պատվիրում, բեռնափոխադրման գործընթացների կազմակերպում);
- Զարգացնել վաճառքների ռազմավարությունը և վերահսկել դրա իրականացումը՝ հընթացս այն վերաձևակերպելով՝ ըստ շուկայի հարափոփոխ հնարավորությունների:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բարձրագույն կրթություն;
- Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ կորպորատիվ վաճառքում;
- Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտում գիտելիքների և փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն;
- MS Office փաթեթի իմացություն;
- Վարորդական վկայական:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց համառոտ կենսագրությունը (CV)
info@pmarm.com էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Կորպորատիվ վաճառքների կոորդինատոր»):
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
О КОМПАНИИ
: 
«Պրեմիում Մաշիների»-ն արագ զարգացող ընկերություն է, որը հիմնադրվել է Հայաստանում արտասահմանյան ներդրմամբ։ Ընկերությունն առաջարկում է ավտոմոբիլային արդյունաբերության գրեթե բոլոր ապրանքատեսակներն ու ծառայություններն իր կորպորատիվ և անհատ հաճախորդներին։ Ընկերությունը գործունեություն է ծավալում թեթև և մեծ ավտոմեքենաների դիագնոստիկայի և վերանորոգման, դրանց համար նախատեսված քսանյութերի, անվադողերի, պահեստամասերի վաճառքների ուղղություններով։ Վաճառքն իրականացվում է մանրածախ և մեծածախ մեխանիզմներով։