ТИП ПОЛНОМОЧИЙ
: 
Լրիվ դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
«Զիգզագ» ընկերությունը հրավիրում է Վեբ նախագծերի ղեկավարման փորձով աշխույժ, ակտիվ մասնագետի, որը կստանձնի «Զիգզագ առցանց խանութ»-ի ծրագրի համակարգողի գործառույթները:
ОБЯЗАННОСТИ
: 
- Վերահսկել առցանց վաճառքի նախագծի բոլոր փուլերի գործընթացները;
- Վերահսկել կայքի դիզայնի գործընթացները` դիզայներների, ծրագրավորողների և օպերատորների հետ համագործակցելու միջոցով;
- Իրականացնել կայքի խնդիրների վերհանում և դրանց լուծման ապահովում` տեխնիկական թիմի հետ աշխատանքի և թեստավորումների միջոցով;
- Տրված հանձնարարությունների, գործընթացների, վերլուծական տվյալների (Google analytics, Online sales analysis, Customer experience analytics) վերաբերյալ ներկայացնել հաշվետվություններ վերադասին;
- Իրականացնել առցանց վաճառքի հետ կապված հաճախորդների խնդիրների լուծում, հաճախորդների հետ կապերի հաստատում, առցանց գնումների արդյունավետ և դյուրին գործընթացի ապահովում;
- Ստանձնել առցանց վաճառքին ուղղված նոր հանձնարարություններ՝ նոր բիզնես գաղափարների և հնարավորությունների զարգացման նպատակով;
- Ղեկավարել թիմը` սեփական օրինակով առաջնորդելու, կրթելու, զարգացնելու, մոտիվացնելու,համապատասխան հանձնարարություններ տալու, հաճախորդների հետ ունեցած դրական փորձով կիսվելու միջոցով;
- Մասնակցել այլ ընթացիկ նախագծերի;
- Նոր նախագծային ծրագրերը ներկայացնել հաստատման, ղեկավարել հաստատված նախագծերը:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բարձրագույն կրթություն;
- 2-3 տարվա աշխատանքային փորձ Վեբ նախագծերի ղեկավարման գծով;
- Հաճախորդների հետ հաղորդակցման, նրանց խնդիրների պարզաբանման աշխատանքային փորձ;
- Առցանց հարթակի զարգացման, զարգացման հեռանկարների կանխատեսման, տարատեսակ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ;
- Վերջնաժամկետներով աշխատելու ունակություն;
- Թիմ ղեկավարելու, թիմը առաջնորդելու ունակություն;
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը
hr@zigzag.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Առցանց վաճառքի ծրագրի համակարգող»): Նշված պահանջներին և փորձառությանը համապատասխանող անձինք կհրավիրվեն հարցազրույցի:
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!