ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
Սոցիալ-տնտեսական հետազոտությունների վերլուծաբանը (ՍՏՀՎ) մասնակցում է կամ իրականացնում է տնտեսական հետազոտություններ, շուկայական հետազոտություններ, տնտեսության տարբեր ճյուղերի, ոլորտների կամ բնագավառների հետազոտություններ` Հայաստանի, առանձին տարածաշրջանի, համայնքի կամ բնակավայրի մասշտաբով: ՍՏՀՎ-ն գործի բերմամբ շփվում է հանրության ամենատարբեր խմբերի հետ, այդ թվում` կառավարության անդամների և տարբեր պետական պաշտոնյաների, ՏԻՄ-երի ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, գործարարների, ֆերմերների, ոլորտային փորձագետների, սպառողների և այլ անձանց ու խմբերի հետ: ՍՏՀՎ-ի աշխատանքը զուգակցվում է գործուղումներով, ճանապարհորդություններով, երբեմն` գիշերակացով: Տարբեր հետազոտական ծրագրերում, կախված թեմայից, ժամկետից և բովանդակությունից, ՍՏՀՎ-ն կարող է հանդես գալ որպես հետազոտական թիմի անդամ կամ հետազոտական խմբի ղեկավար:
ОБЯЗАННОСТИ
: 
- Հավաքագրել հետազոտական տվյալներ և տեղեկատվություն առաջնային աղբյուրներից` կիրառելով տվյալների ստացման տարբեր մեթոդներ, այդ թվում` դեմ առ դեմ անհատական հարցազրույցներ, ֆոկուս խմբային քննարկումներ, հեռախոսազանգեր, էլեկտրոնային նամակագրություն;
- Հավաքագրել հետազոտական տվյալներ և տեղեկատվություն երկրորդային աղբյուրներից` օգտագործելով տվյալների ստացման բոլոր տպագիր և օնլայն ռեսուրսները, այդ թվում` պաշտոնական վիճակագրության նյութեր, օնլայն վիճակագրական բազաների տվյալներ, հետազոտական կառույցների և փորձագետների կողմից հեղինակած հետազոտությունների հաշվետվություններ, ԶԼՄ-ների, տարբեր պետական և ոչ պետական կառույցների և կազմակերպությունների վեբ-կայքերում առկա տեղեկատվություն և այլն;
- Իրականացնել հավաքագրված հետազոտական տվյալների և տեղեկատվության դասակարգում, ամփոփում, վերլուծություն:
- Պատրաստել վերլուծական հաշվետվություն, պատրաստել և ներկայացել պրեզենտացիաներ;
- Վերը թվարկված գործառույթների իրականացումից հետո, ազատ աշխատաժամանակի առկայության պայմաններում, տնօրեններից որևէ մեկի հանձնարարությամբ մասնակցել ընկերության կողմից իրականացվող տարբեր ծրագրերի և կատարել ծրագրերի ղեկավարների կողմից դրված առաջադրանքներ՝ սեփական հմտությունների և մասնագիտական ունակությունների սահմաններում։
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, վիճակագրության և/ կամ սոցիոլոգիայի բնագավառներում;
- Առնվազն 3 տարվա նմանատիպ աշխատանքային փորձ;
- Հայաստանի տնտեսության լավ իմացություն, գլոբալ տնտեսական հարաբերությունների ընդհանուր պատկերացում;
- Անգլերենի սահուն իմացություն՝ գրավոր և բանավոր;
- Համակարգչային գիտելիքներ` MS Word, Excel և PowerPoint-ի գերազանց տիրապետման մակարդակով:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը
vmambreyan@ampartners.am և
vaghbalyan@ampartners.am էլ. հասցեներին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Սոցիալ-տնտեսական Հետազոտությունների Վերլուծաբան»):
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
ЗАРПЛАТА
: 
Բանակցային
ОТКРЫТ ДЛЯ/ КРИТЕРИИ ОТБОРА
: 
Պահանջվող որակավորումներին համապատասխանող բոլոր անձինք
ДОПОЛНИТЕЛЬНЫЕ ЗАПИСИ
: 
Վճարվող փորձաշրջան՝ 2-3 ամիս կամ 1-2 հետազոտական աշխատանք