ТИП ПОЛНОМОЧИЙ
: 
Լրիվ դրույք (երկուշաբթի-ուրբաթ, 09:00-18:00)
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» («ԲԾԻԳ» ՊՀ) պետական հիմնարկը (այսուհետ՝ Գործատու) հայտարարում է «Անցում էլեկտրական շարժունակությանը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ծրագրի ղեկավարի ընտրության մրցույթ: Ծրագրի տևողությունը 3 տարի է: Ընտրված աշխատակիցը կանցնի երկամսյա փորձաշրջան, որից հետո նրա հետ կկնքվի եռամսյա պայմանագիր՝ աշխատանքի արդյունավետության ցուցանիշների հիման վրա վերակնքելու պայմանով:
Ծրագրի ղեկավարը՝
- Հաշվետու է Ծրագրի Ազգային ղեկավարին, ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) համակարգողին, ինչպես նաև գործատուին;
- Պետք է ներկայացնի Ծրագրի շրջանակներում իրենից ակնկալվող արդյունքներին հասնելու ճանապարհային քարտեզը;
- Գործատուի պահանջով յուրաքանչյուր աշխատանքային օրվա և շաբաթվա ավարտին պետք է ներկայացնի հաշվետվություններ՝ կատարված աշխատանքի և ստացված արդյունքների վերաբերյալ;
- Գործատուի պահանջով պետք է ներկայանա աշխատանքի սեփական համակարգչով;
- Գործատուի պահանջով պետք է ներկայացնի մեկ երաշխավոր՝ գույքային պատասխանատվության վերաբերյալ:
ОБЯЗАННОСТИ
: 
- Ապահովել ծրագրի պատշաճ իրականացումը համաձայն ծրագրային փաստաթղթի;
- Ապահովել ստացված արդյունքների համապատասխանությունը որակի պահանջվող չափանիշներին՝ հաստատված ժամկետով և բյուջեով;
- Ապահովել կանոնավոր հաղորդակցություն համապատասխան պետական գերատեսչությունների, համաֆինանսավորող գործընկերների, Ծրագրի միջգերատեսչական կառավարման խորհրդի անդամների, տեխնիկական աշխատանքային խմբերի անդամների և բոլոր այլ հիմնական շահագրգիռ կողմերի հետ; - Կազմակերպել մեկնարկային սեմինարի աշխատանքները, Ծրագրի միջգերատեսչական կառավարման խորհրդի հանդիպումները և ծրագրով նախատեսված այլ հանդիպումներ;
- Ապահովել կառավարման խորհրդին ներկայացվող հաշվետվությունների ժամանակին և պատշաճ տրամադրումը;
- Ժամանակին ներկայացնել հաշվետվություններ Ծրագրի ազգային ղեկավարին և գործատուին՝ համաձայն Մոնիթորինգի և գնահատման/ կառավարման պլանի և Ծրագրի համաձայնագրի պահանջների;
- Կազմել տարեկան աշխատանքային պլան, կատարել բյուջեի վերանայումներ և անհրաժեշտության դեպքում թարմացնել Ծրագրի գնումների պլանը;
- Իրականացնել Ծրագրում ներգրավված անձնակազմի, փորձագետների, կապալառուների և գործընկերների աշխատանքների կատարման հսկողությունը;
- Կատարել ռիսկերի տարեկան գնահատում` հաշվի առնելով Ծրագրի փաստաթղթերում նշված ռիսկերը, մեղմման ռազմավարությունների և մեղմացնող միջոցառումների իրականացման առաջարկը;
- Հետևել ծրագրի շրջանակներում ստացված արդյունքների համապատասխանությանը գենդերային պլանին, պլանավորված հիմնական ցուցիչներին և արդյունքներին;
- Ղեկավարել էլեկտրական շարժունակության ռազմավարության և դրա հաստատմանը նախորդող հաշվետվությունների մշակման աշխատանքները;
- Վերահսկել կարողությունների զարգացման ծրագրի ժամանակացույցը, հաշվետվությունների ներկայացումը և որակը;
- Ապահովել, որ գնումների ծրագրի իրականացումը (ներառյալ լիցքավորման ենթակառուցվածքի զարգացումը) համապատասխանի աշխատանքային պլանին, նախագծին և բավարարի արդյունքների շրջանակում թվարկված հիմնական կատարողական ցուցիչներին /KPI-ներին/ ու թիրախներին;
- Ղեկավարել Հայաստանում էլեկտրական շարժունակությանը անցում կատարելու համար անհրաժեշտ քաղաքականության և կարգավորող դրույթների փաթեթի մշակման աշխատանքները՝ աշխատանքային պլանին, նախագծին և արդյունքների շրջանակում թվարկված հիմնական կատարողական ցուցիչներին /KPI-ներին/ ու թիրախներին համապատասխան;
- Ապահովել էլեկտրական շարժունակության ազգային ֆորումի պատշաճ կազմակերպումը և իրականացումը;
- Մշտական կապ ապահովել Ծրագրում ներգրավված բոլոր մասնագետների հետ;
- Ռազմավարությանն առնչվող գենդերային հարցերից բացի, ապահովել նաև Ծրագրի համատեքստում այլ գենդերային հարցերի պատշաճ ներգրավումը;
- Պայմանագրի կնքմանը հաջորդող առաջին շաբաթվա ընթացքում Ծրագրի ղեկավարը պարտավոր է ներկայացնել աշխատանքային պլան՝ ծառայություններ մատուցելու վերաբերյալ։
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բարձրագույն կրթություն (մագիստրոսի կոչում կամ համարժեք աստիճան) բիզնեսի կառավարման, կառավարման, տեղեկատվության կառավարման կամ հարակից ոլորտներում (կրթությունը հավաստող դիպլոմի առկայություն);
- Ծրագրի կառավարման առնվազն 5 տարվա մասնագիտական փորձ, ցանկալի է կլիմայի փոփոխության ոլորտում (նմանատիպ աշխատանքների կատարման առնվազն մեկ պայմանագրի և/ կամ կատարված աշխատանքները հավաստող հետևյալ փաստաթղթերից առնվազն մեկի առկայություն․ տեղեկանք, կարծիք, երաշխավորագիր, աշխատանքների կատարման հանձնման-ընդունման ակտ, արձանագրություն);
- Ծրագրերի վերաբերյալ հաշվետվությունններ և այլ անհրաժեշտ փաստաթղթեր պատրաստելու և ներկայացնելու փորձ (տեղեկանք համապատասխան փորձի մասին);
- ՄԱԿ-ի համակարգում կամ նմանատիպ միջազգային կազմակերպություններում աշխատանքային փորձը ցանկալի է (աշխատանքային պայմանագրի և/ կամ կատարված աշխատանքները հավաստող հետևյալ փաստաթղթերից առնվազն մեկի առկայություն․ տեղեկանք, կարծիք, երաշխավորագիր);
- Լեզուների իմացություն՝
ա) Հայերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր);
բ) Անգլերենի գերազանց իմացություն (TOEFL, IELTS կամ համարժեք այլ հավաստագրի առկայություն);
գ) Ռուսերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր):
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Հետաքրքրված անձինք կարող են դիմել՝
info@cep.am և
donorcop@epiu.am էլ. հասցեներին ուղարկելով ինքնակենսագրական և մեկ լուսանկար, ինչպես նաև վերոգրյալը հաստատող փաստաթղթերը: Խնդրում ենք նամակի թեմա դաշտում նշել հաստիքի անվանումը («Ծրագրի ղեկավար»): Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+37410) 651-631 հեռախոսահամարին:
Աշխատակցի ընտրությունը լինելու է եռափուլ: Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի «ԲԾԻԳ» ՊՀ: Այս փուլում ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի դոնոր կազմակերպության ներկայացուցիչների հետ:
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
ЗАРПЛАТА
: 
340,000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը)
ДОПОЛНИТЕЛЬНЫЕ ЗАПИСИ
: 
Գործատուի պահանջով թեկնածուները պետք է պատվաստված լինեն COVID-19 համավարակի դեմ։