ТИП ПОЛНОМОЧИЙ
: 
Լրիվ դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
Նամլոք ընկերությունը փնտրում է ցանցային ինժեներ:
ОБЯЗАННОСТИ
: 
- Ապահովել ընկերության ՏՏ խնդիրների լուծումը, ինֆորմացիոն հոսքերի վերահսկողությունը;
- Իրականացնել տեխնիկական ընթացիկ խնդիրների լուծում, ծրագրային ապահովում;
- Իրականացնել հեռահաղորդակցման սարքավորումների կարգաբերում և սպասարկում;
- Իրականացնել ցանցի աշխատանքի արտադրողականության հետ կապված խնդիրների բացահայտում և լուծում;
- Իրականացնել ցանցային անվտանգության գործիքների կառավարում;
- Իրականացնել ցանցային ծրագրերի տեղադրում, կարգաբերում և թարմացում;
- Իրականացննել օպերացիոն համակարգերի և ծրագրային սահմանափակումների վերահսկողություն:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բարձրագույն տեխնիկական կրթություն;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում;
- Ցանցերի և համակարգերի կառավարման գերազանց իմացություն;
- Սերվեր վիրտուալացման գերազանց իմացություն;
- Անվտանգության ծրագրերի լավ իմացություն;
- Մոնիտորինգի ծրագրերի լավ իմացություն;
- Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն;
- Հաղորդակցման հմտություններ և բարեկիրթ պահվածք;
- Թիմում աշխատելու ունակություն։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրությունը ուղարկել
yerevan@step.ru հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ցանցային ինժեներ»):
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
О КОМПАНИИ
: 
Ստեպ Լոգիկ Յուգ ընկերությունը Հայաստանի ՏՏ ոլորտում առաջատար համակարգային ինտեգրատորներից է, որն օգնում է իր հաճախորդներին հասնել իրենց առաջ դրված բիզնես մարտահրավերներին: Ընկերությունն ունի ցանկացած բարդության նախագծերում կապի և ցանցերի իրականացման երկարամյա փորձ: Ընկերության հաջողությունը հիմնված է պրոֆեսիոնալ բիզնես մոտեցման և բարձր պատասխանատվության վրա: Հաճախորդների ցանկը ներառում է Հայաստանի Հանրապետությունում գործող բանկային և ֆինանսական սեկտորը, ապահովագրական ընկերություններ, պետական կազմակերպություններ, ազգային հեռահաղորդակցության օպերատորներ և համաշխարհային գիտահետազոտական և զարգացման ընկերություններ: Հիմնված լինելով 2008 թվականին Ընկերությունը իր հաճախորդներին և գործընկերներին մատուցում է ամենաբարձր մակարդակի ծառայություններ:
Ունենալով հմուտ ինժեներների թիմ՝ Ընկերությունն ընդգրկում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են կորպորատիվ և 3play ցանցեր, տվյալների պահպանում ու մշակում, տվյալների կենտրոնների ցանցային և համակարգային լուծումներ, միասնական կապի համակարգեր, կիբեր անվտանգություն, ինժեներական լուծումներ, կորպորատիվ հեռախոսակապ և զանգերի կենտրոններ, RFID պիտակներ և սարքավորումներ, խորհրդատվություն և բիզնես-հավելվածների ինտեգրում, համալիր ինժեներական աշխատանքներ և տեխնիկական աջակցություն, ՏՏ համակարգի մոնիտորինգի,սպասարկում, ներառյալ աութսորսինգ: