ТИП КОНКУРСА: 
ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ
ПОДРОБНОЕ ОПИСАНИЕ: 
«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագիրը նպատակ ունի բարելավել կին և տղամարդ մասնագետների, շրջանավարտների գիտելիքն ու հմտությունները, ինչը կնպաստի նրանց կայուն, միջավայրին համապատասխան ներառական առաջընթացին, եկամտի աճին և կխթանի գյուղատնտեսության և հարակից ոլորտներում (ինքնա)զբաղվածությունը:
ՄԱՎԵՏԱ ծրագիրն իրականացվում է Երևանում և ՀՀ Սյունիքի, Լոռու, Տավուշի, Արմավիրի մարզերում՝ համագործակցելով Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի, ՀԱԱՀ-ի Սիսիանի մասնաճյուղի, Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի, Բերդի պետական բազմաֆունկցիոնալ քոլեջի, Էջմիածնի արհեստագործական պետական ուսումնարանի և ՀԱԱՀ-ի Երևանի քոլեջի հետ, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում գործող մասնավոր հատվածի հետ:
ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում ընտրված մասնագիտությունները ներառում են անասնաբուժությունը, կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիան, ֆերմերային գործը, գյուղատնտեսության մեքենայացումը, կաթնաֆերմայի կառավարումը, մրգի և ընկուզեղենի այգիներում աշխատող մասնագետը։
Ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, HEKS/EPER ՀԿ–ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ–ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ–ն:
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և HEKS/EPER ՀԿ–ն՝ ՌԶԳ–ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ։
Ծրագրով նախատեսվում է ներգրավել փորձագետի, ով կմշակի և կդասավանդի «Ֆերմերային գործունեությունը՝ որպես բիզնես» կարճաժամկետ մեկ դասընթաց:
Կատարվելիք առաջադրանքի ու ժամկետների մասին տեղեկատվությունը, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացված են ստորև հղումով՝
https://drive.google.com/drive/folders/1ap1oMz2uwpTb6x_GzBYwh8nJB-y0jvae?usp=sharing
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Հայտադիմումի ամբողջական փաթեթը խնդրում ենք ուղարկել *********@*********.*** էլ․ հասցեին ոչ ուշ, քան 2025 թվականի մայիսի 15-ը՝ նամակի վերնագրում նշելով «Ֆերմերային գործունեությունը՝ որպես բիզնես» դասընթաց մշակող և դասավանդող փորձագետ։
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
О КОМПАНИИ: 
Strategic Development Agency (SDA) NGO is an Armenian development organization implementing numerous operational projects, research and analysis, business and management advice, in cooperation with a number of international organizations such as Swiss Agency for Development and Cooperation (SDC), Austrian Development Agency (ADA), German International Cooperation (GIZ), UN Global Environmental Facility (GEF), Food and Agriculture Organization (FAO) of the United Nations, European Union (EU) Delegation to Armenia.