ТИП ПОЛНОМОЧИЙ: 
Ամբողջ դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
«Margaryan Business Group» ընկերությունը փնտրում է հաշվապահ՝ իր մեծ թիմը համալրելու նպատակով։
ОБЯЗАННОСТИ: 
- Իրականացնել պահեստային ապրանքների մուտք, ելք, գույքագրում և ստացված տվյալների ամփոփում;
- Իրականացնել առհաշիվ տրված գումարների վերահսկողություն և ձևակերպում;
- Իրականացնել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ձևակերպում և ստուգում;
- Կատարել հաշվապահական տվյալների վերլուծություն, արդյունքների և դիտարկումների համակարգված, մատչելի, գրագետ ներկայացում:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն;
- Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ;
- Համակարգչային գիտելիքներ, MS Office ծրագրի գերազանց իմացություն;
- Հաշվապահական ծրագրերի իմացություն; IIKO ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն; անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Վերլուծական մտածողություն, պատասխանատվության զգացում, պատրաստակամություն;
- Արագաշարժություն, ուշադրության առկայություն, թիմում աշխատելու ունակություն:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրական տվյալները (CV) **@*******.** էլ. հասցեին` նամակի թեմա դաշտում (Subject) անպայման նշելով հաստիքի անվանումը («Հաշվապահ»):
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
О КОМПАНИИ: 
«Margaryan Business Group» ընկերությունը, որը ներկայացնում է «ԷՄ ԲԻ ՋԻ գրուպ» ՍՊԸ, հիմնադրվել է 2013թ․՝ ստեղծելով նոր համ և որակ հայաստանյան հյուրընկալության ոլորտում։ Ներկայումս MBG գործող բրենդներն են Լուի Շարդենը, Ալյասկան, Ոստանն ու Չինարը, որոնք մշտապես որակ և նրբաճաշակություն են թելադրում շուկայում։