ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
Տերմորոս ԱՐ ընկերությունը փնտրում է թեկնածու Առանցքային Հաճախորդների Մենեջերի (Key Account Manager) թափուր հաստիքի համար: Առանցքային Հաճախորդների Մենեջերը նախաձեռնելու և ղեկավարելու է Ընկերության ռազմավարական նշանակություն ունեցող առանցքային հաճախորդների հետ հարաբերությունները, պատասխանատու կլինի մասնավոր, պետական և միջազգային առանցքային պատվիրատուներին և հաճախորդներին վաճառքի և հարաբերությունների կազմակերպման և կառավարման, առկա և պոտենցիալ հաճախորդների բազայի վերլուծությունների և զարգացման համար: Միևնույն ժամանակ Առանցքային Հաճախորդների Մենեջերը դառնալու է Կոմերցիոն ստորաբաժանման առաջատար պաշտոնյաներից մեկը և ենթարկվելու է կազմակերպության Կոմերցիոն տնօրենին:
ОБЯЗАННОСТИ
: 
- Ստորաբաժանման պլանների հիման վրա պատասխանատվություն կրել անձնական վաճառքների ծավալի և հաճախորդների բազայի զարգացման անձնական ցուցանիշների պլանների իրականացման համար։
- Անձամբ կառավարել առկա և պոտենցիալ առանցքային հաճախորդների հետ հարաբերությունները։ Վարել իրենց հետ վաճառքների պայմանների և ծավալների վերաբերյալ բոլոր անհրաժեշտ բանակցությունները։
- Նախապատրաստել և կազմակերպել նոր հաճախորդների հետ պայմանագրերի կնքման գործընթացը։
- Անձամբ ընդունել առանցքային հաճախորդների պատվերները, իրականացնել այդ պատվերների մուտքագրումը համապատասխան ծրագրեր և բազաներ։
- Անհրաժեշտութան դեպքում հաճախորդներին տրամադրել օպտիմալ պատվերի կազմանը վերաբերող խորհրդատվություն։
- Վերահսկել պահեստային մնացորդները։
- Վարել իր հաճախորդների կողմից իրականացված պատվերների և վճարումների հաշվարկը և վերահսկումը։
- Աջակցել հաճախորդների աշխատակիցների ուսուցմանը և վերապատրաստմանը։ Վարել իր հաճախորդների վաճառքների պատմությունը, հավաքագրել և սիստեմացնել բոլոր հասանելի տեղեկությունները առկա և պոտենցիալ հաճախորդների վերաբերյալ։
- Հավաքագրել և սիստեմացնել մրցակիցների վերաբերյալ բոլոր հասանելի տեղեկությունները։
- Տալ գնահատական իր ենթակայության տակ գտնվող շուկայի սեգմենտում սպառման հեռանկարների վերաբերյալ։
- Իրականացնել վաճառքների խթանմանն ուղղված հատուկ բոնուսային և զեղչային ծրագրերի ներդրման միջոցառումներ։
- Ապահովել պահանջվող հաշվետվությունների և աշխատանքային այլ փաստաթղթերի ժամանակին և հուսալի ձևակերպումները:
- Կատարել իր անմիջական ղեկավարի այլ հանձնարարություններ, որոնք կապված են իր անմիջական պարտականությունների հետ։
- Պարտադիր տիրապետել կազմակերպության և հիմնական մրցակիցների կողմից առաջարկվող ապրանքների և ծառայությունների տեսականու, դասակարգման, բնութագրերի, նշանակության և յուրահատկությունների բոլոր անհրաժեշտ տեղեկությանը։
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Ջեռուցման, հովացման, ջրամատակարարման (HVAC) համակարգերի և շուկայի յուրահատկությունների իմացություն։
- Ցանկալի է կրթություն կառավարման բնագավառում։
- Առնվազն 3 տարվա փորձ վաճառքներում կամ մարքեթինգում: Կորպորատիվ հաճախորդների հետ աշխատելու փորձը կդիտարկվի որպես առավելություն։
- Վաճառքների հիմնական կանոնների և գործընթացների իմացություն։
- Գերազանց հաղորդակցման (ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր) և բանակցային հմտություններ: Բիզնես հաղորդակցման ստանդարտների իմացությունը ցանկալի է։
- Հայերեն և անգլերեն լեզուների իմացություն։ ռուսերեն լեզվի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
- Մանրունքների վրա ուշադրության կենտրոնացման, ճշտապահության և աշխատասիրության առկայություն։
- Անկախ և թիմի կազմում աշխատելու ունակություն։
- Բաց մտածելակերպ ունեցող անհատականություն։
- MS Office-ի գիտելիքներ, մասնավորապես Word, Excel և PowerPoint
- Ժամանակի կառավարման նկատելի հմտություն։
- Պրոակտիվ անձնավորություն։
- Պատասխանատու և ճկուն անհատականություն։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Բոլոր հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկեն իրենց ինքնակենսագրականը (CV)
hr@termoros.am էլ. փոստին՝ թեմա տողում (subject) նշելով պաշտոնի անվանումը («Առանցքային Հաճախորդների Մենեջեր/ Key Account Manager»): Կազմակերպությունը ողջունում է նամակին կցված լուսանկարի առկայությունը: Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
ЗАРПЛАТА
: 
400,000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը), և եռամսյակային և տարեկան բոնուսներ