ПОДРОБНОЕ ОПИСАНИЕ: 
ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագիրը հայտարարում է 6-ամսյա աքսելերատոր ծրագիր կին մասնագետների համար, որի նպատակն է նպաստել Հայաստանի էներգետիկայի բնագավառում կանանց ներգրավվածությանը, հզորացմանն ու առաջխաղացմանը՝ զարգացնելով նրանց առաջնորդության, տեխնիկական և փափուկ հմտությունները, խթանելով համագործակցության ցանցի ձևավորումը։
Մրցութային հիմքով ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան ստանալու՝
(i) վերապատրաստումներ և սեմինարներ,
(ii) մենթորություն,
(iii) ցանցային համագործակցություն և
(iv) մասնագիտական կարողությունների զարգացում։
Բոլոր չորս բաղադրիչներին լիարժեք մասնակցությունը պարտադիր է։
ТРЕБОВАНИЯ: 
- Էներգետիկայի բնագավառում մինչև տասը տարվա փորձ,
- Կամ այլ բնագավառում մինչև յոթ տարվա մասնագիտական փորձ (էներգետիկայի բնագավառ տեղափոխվելու մտադրություն),
- Բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ,
- Հայերենի գերազանց և անգլերենի լավ իմացություն,
- Ժամանակի կառավարման և կազմակերպչական հմտություններ,
- Համակարգչի, ներառյալ Microsoft Office ծրագրերի իմացություն,
- Աքսելերատորի ողջ ընթացքին մասնակցելու հնարավորություն։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Բոլոր թեկնածուներն իրենց հայտերը կարող են ներկայացնել մինչև ս․թ. փետրվարի 2-ը սույն հղումով.
https://tinyurl.com/tetratech-forms Վաղ դիմումները խրախուսվում են. հայտերը կդիտարկվեն ըստ ներկայացման։
Ծրագրին կամ մասնակցության հայտադիմումներին վերաբերող հարցերն անհրաժեշտ է ուղղել ***@*********.*** էլ. հասցեով։
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.