ТИП ПОЛНОМОЧИЙ
: 
Ամբողջ դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
Արտֆուդ ընկերությունը փնտրում է Արտահանման մասնագետի իր թիմին միանալու համար։ Պարտականությունները ներառում են հետևյալը.
- Որոնել նոր հաճախորդներ;
- Վերլուծել, գնահատել և զարգացնել վաճառքի տարբեր ուղիներ՝ ներառյալ մոնիտորինգ և մրցակիցների վերլուծություն;
- Վարել բանակցություններ և կնքել պայմանագրեր, պատրաստել առևտրային առաջարկներ;
- Պլանավորել, նախապատրաստել և ներկայացնել ընկերությունը միջազգային ցուցահանդեսներին, անհրաժեշտության դեպքում մեկնել գործուղումների:
ОБЯЗАННОСТИ
: 
- Կազմակերպել արտահանման գործընթացները, կառավարել արտահանման պատվերների իրականացման ամբողջ գործընթացքը և հսկել ժամանակին ուղարկումը` ներառյալ փաստաթղթավորումը և լոգիստիկան, (առաքման ժամանակացույցի համաձայնեցում, փոխգործակցություն պահեստի հետ, վերահսկել և փոխգործակցել մաքսային բրոքերների, հայտարարագրողների հետ);
- Վերահսկել արտահանման և ներմուծման վճարների ժամանակին վճարումները, իրականացնել հաճախորդի պարտքի ստուգում և դրա կարգավորման հետ կապված հարցերի լուծում;
- Սահմանված ժամկետում և պատշաճ որակով տրամադրել իրենից պահանջվող տեղեկատվությունը, լրացնել փաստաթղթեր, հանձնել հաշվետվություններ:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բարձրագույն կրթություն;
- 2 տարվա աշխատանքային փորձառությունը ցանկալի է։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը
info@artfood.am և
nellymk@mail.ru էլ․ հասցեներին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Արտահանման մասնագետ»):
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
ЗАРПЛАТА
: 
Կախված թեկնածուի փորձառությունից