ТИП ПОЛНОМОЧИЙ: 
Լրիվ դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
ՀՏԶՀ ՏԻԱԲ ծրագիրը իր ծրագրերի իրականացման համար փնտրում է ծրագրի բիզնես էթիկայի դասընթացավար-անհատ խորհրդատուի:
ОБЯЗАННОСТИ: 
- Առաջադրանք 1․ դասընթացի մեթոդաբանության, բովանդակության և օրակարգի մշակում՝ պատրաստելով և Պատվիրատուին տրամադրելով․
ա) Դասընթացի մասնակիցների համար թեմատիկ նյութեր,
բ) Դասընթացի ցուցադրանյութեր։
Դասընթացավարը պետք է սերտորեն համագործակցի ՀՏԶՀ ԱՄՆ ՄԶԳ ՏԻԱԲ ծրագրի թիմի հետ՝ կազմակերպության առանձնահատկությունները և լսարանի կարիքները հաշվի առնելու նպատակով։
- Առաջադրանք 2․ մոտ 8 ժամ տևողությամբ դեմ առ դեմ դասընթացի անցկացում։
- Առաջադրանք 3․ ավարտական հաշվետվության և դասընթացի ժամանակ քննարկումների վրա հիմնված բիզնես էթիկայի և համապատասխանության ամրապնդմանն ուղղված առաջարկությունների պատրաստում և ներկայացում ՏԻԱԲ ծրագրի ղեկավարին։
Դասընթացի բովանդակությունը
Դասընթացավարը, օգտագործելով զանազան մեթոդներ, պետք է մասնակիցներին ներկայացնի ժամանակակից գործարար միջավայրին բնորոշ բարեվարքության և համապատասխանության սկզբունքները՝ նպաստելով ՀՏԶՀ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող գործառույթների հետ կապված ռիսկերի բացահայտմանը և համապատասխանության շարունակական ապահովման ուղիների մշակմանը։ Այն պետք է ներառի նաև տեղեկատվություն՝ գործարար վարքագծի կանոնների, նորմերի, արժեքների, բարոյական և ոչ բարոյական մեթոդների և հարակից այլ թեմաների մասին։
Դասընթացից ակնկալվող արդյունքները․
- Բիզնես էթիկայի և համապատասխանության համատեքստում զարգացել են դասընթացի մասնակիցների կարողությունները,
- Դասընթացի մասնակիցների ստացած գիտելիքներն ու հմտությունները նպաստում են գործարար միջավայրում կորպորատիվ էթիկայի կանոններին համապատասխան վարվելակերպի բարելավմանը,
- Դասընթացի մասնակիցներն ի վիճակի են իրենց ստացած գիտելիքները և հմտությունները փոխանցել անձնակազմի այլ անդամներին։
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Մագիստրոսի աստիճան իրավունքի, բիզնեսի կառավարման, էթիկայի և համապատասխանության կամ այլ համարժեք ոլորտում;
- Էթիկայի և համապատասխանության բնագավառում առնվազն 5 տարվա դասավանդման կամ խորհրդատվության փորձառություն;
- Դասընթացներ վարելու և լսարանի հետ աշխատելու հմտություն և փորձառություն;
- Հայերեն գրավոր և բանավոր հաղորդակցվելու գերազանց հմտություններ;
- Անգլերենի իմացությունը ցանկալի է;
- Ժամանակի կառավարման, կազմակերպչական և պլանավորման, առաջնահերթություններ սահմանելու, լսարանի կարիքներին արձագանքելու հմտություններ, ինչպես նաև հռետորական ձիրք;
- MS Office-ի իմացություն։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները *.*********@****.**, *.**********@****.** էլեկտրոնային հասցեներին: Էլեկտրոնային նամակի "Subject" պատուհանում խնդրում ենք նշել «Ծրագրի Բիզնես Էթիկայի Դասընթացավար-անհատ Խորհրդատու»:
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
ДОПОЛНИТЕЛЬНЫЕ ЗАПИСИ: 
Թիրախային խումբ
ՀՏԶՀ, ներառյալ ՀՏԶՀ կողմից իրականացվող միջազգային ծրագրերում ներգրավված անձնակազմի տարբեր տարիքի և սեռի խմբերի անդամներ։
Ծրագրի կառավարում
Ծրագրի կառավարումն իրականացնում է ՀՏԶՀ ԱՄՆ ՄԶԳ ՏԻԱԲ ծրագրի թիմը, իսկ որոշումները կայացնում է ծրագրի ղեկավարը՝ համաձայնեցնելով ՀՏԶՀ գործադիր տնօրենի հետ։
Պատվիրատուի կողմից տրամադրվող օժանդակություն
Պատվիրատուն պետք է ապահովի դասընթացի համար կահավորված դահլիճի/սենյակի տրամադրումը, պրոյեկտորի և այլ անհրաժեշտ սարք/սարքավորումների, դասընթացավարի առաջարկով տպագրված և այլ նյութերի ու պարագաների տրամադրումը։
Հետաքրքրված խորհրդատուն պետք է ներկայացնի տվյալներ իր կրթության և աշխատանքային փորձի վերաբերյալ (CV), որակավորումը հիմնավորող փաստաթղթեր և անհրաժեշտության դեպքում Պատվիրատուի կողմից պահանջվող այլ տեղեկատվություն:
Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի Համաշխարհային Բանկի ուղեցույցի “Համաշխարհային բանկի փոխառուների կողմից ՎԶՄԲ-ի փոխառությունների և ՄԶԸ-ի վարկերի և դրամաշնորհների շրջանակներում խորհրդատուների ընտրություն և վարձում” սահմանված «Անհատ Խորհրդատուի ընտրության» ընթացակարգի համաձայն:
Լրացուցիչ տեղեկություններ հնարավոր է ստանալ ստորև բերված հասցեում, ՀՏԶՀ-ի գրասենյակից, աշխատանքային օրերին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ը:
Փաստաթղթեր պետք է ներկայացվեն էլ-փոստով կամ առձեռն, ոչ ուշ քան 2024թ. հունիսի 20-ը, ժամը 17:00:
Պատվիրատուն պետք է ապահովի դասընթացի համար կահավորված դահլիճի/սենյակի տրամադրումը, պրոյեկտորի և այլ անհրաժեշտ սարք/սարքավորումների, դասընթացավարի առաջարկով տպագրված և այլ նյութերի ու պարագաների տրամադրումը։
О ПРОГРАММЕ: 
«Տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման բարեփոխումների» ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից և իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից:
Դրամաշնորհը տրամադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ՏԻՄ համակարգի հզորացման, համայնքային ծառայությունների բարելավման և կառավարության ապակենտրոնացման քաղաքականությանն աջակցելու նպատակով:
Ծրագիրը մեկնարկել է 2022թ. դեկտեմբերի 1-ին և նախատեսվում է ավարտին հասցնել 2027թ. նոյեմբերի 30-ին: