Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Բիզնես Օգնական
This announcement  has been retrieved
Company: Career Center
Location: Yerevan, Armenia
Deadline: 10 Մայիսի 2025

TERM: 

Ամբողջ դրույք

JOB DESCRIPTION: 

Կարիերայի Կենտրոնը իր պատվիրատու ընկերության համար փնտրում է Բիզնես Օգնական, ով համակարգելու է ղեկավարի կողմից անցկացվող հանդիպումների և խորհրդակցությունների նախապատրաստական աշխատանքները։ Անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում, փաստաթղթավորում։
Պատվիրատու կազմակերպությունը կառուցապատող ներդրումային ընկերություն է: Այն վերջերս է մուտք գործել հայաստանյան կառուցապատման շուկա, սակայն արդեն իսկ հասցրել է նախագծել և ընթացք տալ մի շարք խոշոր ծրագրերի։

RESPONSIBILITIES: 

- Կազմակերպել ղեկավարի կողմից անցկացվող հանդիպումների և խորհրդակցությունների նախապատրաստական աշխատանքները (անհրաժեշտ նյութեր հավաքագրել, տեղեկացնել մասնակիցներին անցկացման ժամանակի, վայրի և օրակարգի մասին), վարել և ձևակերպել խորհրդակցությունների արձանագրությունները;
- Գործնական կապեր պահպանել՝ վարել նամակագրություն և բանակցություններ գործընկերների, մատակարարների, հաճախորդների, կապալառուների ընկերությունների հետ;
- Իրականացնել աշխատանք ղեկավարի գործնական գործընթացների, գործնական միջոցառումների և անձնական առաջադրանքների հետ կապված;
- Իր լիազորությունների շրջանակում հավաքել, վերլուծել և համակարգել ղեկավարի աշխատանքին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությունը;
- Փաստաթղթավորել ղեկավարի որոշումները (հրամաններ, տեղեկանքներ, նամակներ)՝ դրանք ուղարկելով, համապատասխան անձանց տեղեկացնելով, գրանցելով և պահելով, ինչպես նաև ապահովելով դրանց փոխանցումը կազմակերպության աշխատակիցներին;
- Կատարել անձնական հանձնարարություններ;
- Կազմակերպել և վարել ղեկավարի օրացույցը;
- Դիմավորել և ուղեկցել հյուրերին;
- Ապահովել խորհրդակցությունների և հանդիպումների համար անհրաժեշտ տեղեկատվական նյութերով։

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բարձրագույն մասնագիտական կրթություն;
- Ցանկալի է առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ;
- Պատրաստակամություն բարդ խնդիրների լուծման, նոր պայմաններին արագ հարմարվողականություն, սովորելու ձգտում;
- Լեզուների գերազանց իմացություն՝ հայերեն (բանավոր/գրավոր), ռուսերեն (բանավոր/գրավոր), անգլերեն (բանավոր/գրավոր);
- Համակարգչային գերազանց հմտություններ՝ MS Office (Word, Excel, PowerPoint), արհեստական բանականության գործիքների (օրինակ՝ ChatGPT) օգտագործման կարողություն։

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել աշխատանքի համար՝ ուղարկելով ինքնակենսագրական ***@************.** հասցեին՝ Subject դաշտում պարտադիր նշելով պաշտոնի անվանումը ("Բիզնես Օգնական") :

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

REMUNERATION/ SALARY: 

300,000 ՀՀ դրամ

ABOUT COMPANY: 

Career Center is a career advising company established in 2002.