TERM: 
Լրիվ դրույք
JOB DESCRIPTION: 
Մոնիտորինգի, գնահատման և ուսուցման (MEL) մասնագետը պատասխանատու է ծրագրերի իրականացման ընթացքի, արդյունքների և ազդեցության համակարգված մշտադիտարկման և գնահատման համար։ MEL մասնագետը կազմակերպում է տվյալների հավաքագրումը, մշակումն ու վերլուծությունը, ապահովում տվյալների ճշգրտությունն ու որակը, պատրաստում հաշվետվություններ և ներկայացնում բարելավման առաջարկներ։ Աշխատանքի կարևոր մաս է նաև ծրագրերի իրականացման մեջ ներգրավված խմբավարների կարողությունների զարգացումը՝ հիմնվելով ՄևԳ տվյալների վրա։
RESPONSIBILITIES: 
Ծրագրերի իրականացման մոնիթորինգ և գնահատում
- Իրականացնել Հիմնադրամի մոնիթորինգի, գնահատման և ուսուցման (MEL) գործառույթներ՝ համապատասն Հիմնադրամի ՄևԳ շրջանակի։
- Ապահովել ծրագրային գործունեության և միջամտությունների ընթացքում մոնիթորինգային տվյալների համակարգված հավաքագրումը։
- Հետևել ծրագրերի իրականացման ընթացքին՝ համոզվելու համար, որ դրանք համապատասխանում են մեթոդաբանական չափանիշներին և ծրագրի նախնական կառուցվածքին։
- Իրականացնել այցեր ծրագրերի իրականացման վայրեր և արձանագրել դիտարկումները՝ կապված ծրագրի ընթացքի և մասնակիցների ներգրավվածության հետ։
- Հավաքագրել, համակարգել և վարել ծրագրային մոնիթորինգի տվյալների բազաները։
- Պարբերաբար ստուգել տվյալների որակը և ապահովել տվյալների ճիշտ կառավարումն ու գաղտնիությունը։
- Պատրաստել մոնիթորինգի ամփոփագրեր, ներքին հաշվետվություններ և վերլուծական նյութեր՝ ծրագրերի կառավարման գործընթացին աջակցելու համար։ - Աջակցել ծրագրերի արդյունքների հաշվետվությունների և քաղված դասերի ամփոփումների պատրաստմանը։
Ուսուցում և ծրագրերի բարելավում
- Արձանագրել ծրագրերի իրականացման ընթացքում ստացված փորձն ու քաղված դասերը։
- Վերլուծել մոնիթորինգի արդյունքներն ու մասնակիցների հետադարձ կապը՝ ծրագրերի բարելավմանը նպաստելու նպատակով։
- Աջակցել թիմերի ներսում ուսուցման և մասնագիտական զարգացման գործընթացներին՝ համաձայն ընդունված կարողունակությունների շրջանակի։
- Վերապատրաստել և աջակցել ծրագրերի իրականացման մեջ ներգրավված խմբավարներին՝ մոնիթորինգի գործիքների և ընթացակարգերի կիրառման հարցերում։
- Տրամադրել ուղեցույց և աջակցություն ծրագրային հանդիպումների, մասնակիցների հետադարձ կապի և դեպքերի դիտարկումների ճիշտ փաստագրման համար։
- Զարգացնել խմբավարների պատկերացումները մոնիթորինգի սկզբունքների և ծրագրի որակի ապահովման մեջ իրենց դերի վերաբերյալ։
- Տրամադրել շարունակական տեխնիկական աջակցություն խմբավարներին՝ ապահովելու մոնիթորինգային տվյալների միասնականությունն ու հուսալիությունը։
Մոնիթորինգի, գնահատման և ուսուցման (MEL) համակարգերի զարգացում և բարելավում
- Վերանայել և գնահատել գործող մոնիթորինգի և գնահատման համակարգը, ինչպես նաև դրա կիրառման ուղեցույցները։
- Առաջարկել և իրականացնել փոփոխություններ՝ մոնիթորինգի համակարգերի արդյունավետությունն ու կիրառելիությունը բարելավելու նպատակով։
- Անհրաժեշտության դեպքում մշակել նոր մոնիթորինգի գործիքներ, ցուցանիշներ և ուղեցույցներ՝ ծրագրերի զարգացմանն աջակցելու համար։
Գնահատման և տվյալների վերլուծության աջակցություն
- Աջակցել ծրագրերի արդյունքների և ազդեցության գնահատման գործընթացներին։
- Հավաքագրել և համակարգել տվյալների բազաները վերլուծության համար, ինչպես նաև աջակցել մոնիթորինգի և գնահատման արդյունքների մեկնաբանմանը։
- Անհրաժեշտության դեպքում իրականացնել մոնիթորինգային տվյալների հիմնական քանակական վերլուծություն՝ կիրառելով համապատասխան վիճակագրական գործիքներ։
- Աջակցել գնահատման ամփոփագրերի և վերլուծական հաշվետվությունների պատրաստմանը։
REQUIRED QUALIFICATIONS: 
Պահանջվող որակավորումներ
- Բակալավրի կամ մագիստրոսի աստիճան սոցիալական գիտությունների, հոգեբանության, հանրային առողջապահության, վիճակագրության, զարգացման ուսումնասիրությունների կամ հարակից ոլորտներում։
- Առնվազն 2–3 տարվա աշխատանքային փորձ մոնիթորինգի, գնահատման կամ հետազոտական աջակցության ոլորտում՝ հասարակական կամ մարդասիրական ծրագրերի շրջանակում։
- Ծրագրերի իրականացման ընթացքում կիրառվող մոնիթորինգի համակարգերի և տվյալների հավաքագրման գործիքների հետ աշխատանքի փորձ։
- Ծրագրային թիմերին փաստագրման և հաշվետվությունների պատրաստման գործընթացներում աջակցելու փորձ։
Պահանջվող հմտություններ և կարողություններ
- Ուժեղ վերլուծական և կազմակերպչական հմտություններ։
Քանակական տվյալների վերլուծության փորձ։
- Վիճակագրական ծրագրերի (օրինակ՝ SPSS, JASP, R կամ նմանատիպ այլ ծրագրեր) իմացություն՝ մոնիթորինգի և գնահատման տվյալների վերլուծության համար։
- Մանրուքների նկատմամբ բարձր ուշադրություն և տվյալների որակի ապահովման հմտություններ։
- Վերլուծությունների արդյունքները հստակ և կառուցվածքային հաշվետվությունների տեսքով ներկայացնելու կարողություն։
- Հաղորդակցման և ֆասիլիտացիայի լավ հմտություններ։
- Դաշտային թիմերին մոնիթորինգի գործընթացներում վերապատրաստելու և աջակցելու կարողություն։
- Excel-ի և տվյալների բազաների կառավարման լավ իմացություն։
APPLICATION PROCEDURES: 
Խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը (CV) և երկու երաշխավորների կոնտակտային տվյալներն ուղարկել
office@revival.am էլ. հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «MEL Officer»։
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.