Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Իրավաբանական Ընկերություն/ Մասնագետ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ CARD
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 31 հոկտեմբերի, 2022 (23:59)

ՄՐՑՈւՅԹԻ ՏԵՍԱԿԸ՝ 

Բաց

ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ՝ 

ՔԱՐԴ հիմնադրամը իրականացնում է «ՀՀ ում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրում» ծրագիրը Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել իրավաբանական գործառույթներ, մասնավորապես իրականացնել օրենսդրական դաշտի նախնական ուսումնասիրություն
բացերի գնահատում, որոնք կարող են ազդել, խոչընդոտել կամ նպաստել կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի արդյունավետ իրականացմանը, ներկայացնել առաջարկներ օրենսդրական և ենթաօրենսդրական դաշտի կարգավորման համար, իրականացնել խորհրդատվություն ԿՀՀ ծրագրի իրականացման ընթացքում:
ՔԱՐԴ հիմնադրամը հրավիրում է Ձեզ մասնակցելու ծրագրի շրջանակներում իրականացվելիք վերոնշված ծառայությունների մատուցման գնահարցմանը:

Պահանջներ մասնակցին.
Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ, կամ անհատ ձեռնարկատեր (ԱՁ), ունենա համապատասխան աշխատանքների կատարման փորձ։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Գնային առաջարկների ներկայացման կարգը.
Հետաքրքրված կազմակերպություններին, կամ անհատ ձեռնարկատերերին սույն հրավերին կցված ToR-ի գնային առաջարկի աղյուսակը անհրաժեշտ է լրացնել և տեխնիկական բնութագրի հետ ուղարկել *****.********@****.** և ****.*********@****.** էլեկտրոնային հասցեներին մինչ վերջնաժամկետի ավարտը՝ վերնագրում նշելով «Իրավաբան մասնագետի Գնային առաջարկ» անվանումը։
Կնիք չունեցող անհատ ձեռնարկատերերը գնային առաջարկի հետ պետք է ներկայացնեն նաև պետական ռեգիստրի վկայականի, կամ քաղվածքի լուսապատճենը։
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ՝

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ Տեխնիկական առաջադրանք - legal expert ToR V3.docx

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

ՔԱՐԴ Հիմնադրամի մասին տեղեկության համար հետևեք հղմանը՝ http://www.card.am/en: