Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Պրեսելլեր
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Grand Candy
Վայր՝ Yerevan, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 28 Օգոստոս 2025

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ Դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Գրանդ Քենդի» ՍՊ Ընկերությունն աշխատանքի է հրավիրում պրեսելլերների:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

Աշխատանքային պարտականություններ (ոչ պարտադիր)․
- Ընկերության արտադրատեսակների առաքում սպառողական շուկայում կցված համապատասխան տարածքների առևտրային կետեր;
- Կցված տարածքի բոլոր առևտրային կետերի պատշաճ սպասարկում;
- Առևտրային կետերում Ընկերության արտադրանքի տեղակայման և ցուցադրման նկատմամբ վերահսկողություն;
- Նախօրոք գրված արտադրատեսակների համապատասխան պատվերների գրանցում օպերատորների մոտ;
- Պահեստներում առաքիչներին կցված ավտոմեքենաների՝ արտադրատեսակներով բարձման գործընթացին մասնակցություն;
- Միկրոհամակարգչի տեխնիկական վիճակի նկատմամբ մշտական հսկողություն և խափանման դեպքում անմիջապես տեղեկացում վերադասին;
- Վերադասի կողմից տրված աշխատանքային գործառույթների հետ կապված այլ ծառայողական հանձնարարությունների կատարում:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

Անհրաժեշտ հմտություններ (ոչ պարտադիր)․
- Աշխատանքային փորձը պարտադիր է;
- BC վարորդական կարգի առկայություն;
- Անձնական մեքենայի առկայություն։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը *****@**********.** էլ. հասցեին կամ դիմել Գրանդ Քենդի ընկերություն՝ զանգահարելով +374 10-44-63-34 կամ +374 10 44-63-83 հեռախոսահամարներին։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.