ԴՐՈւՅՔ՝ 
Ամբողջ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Fund for Armenian Relief-ի Հայաստանի մասնաճյուղը, «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագրի շրջանակներում, հրավիրում է դիմել ծրագրի աշխատակցի թափուր հաստիքը զբաղեցնելու համար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Իրականացնել Ծրագրի շրջանակներում Իջևան համայնքում նախատեսված ծրագրային գործառույթները,
- Կազմակերպել հանդիպումներ, դասընթացներ, համայնքային/կրթական միջոցառումներ,
- Աշխատել առողջապահական, կրթական հաստատությունների ընտանիքների, երեխաների, երիտասարդների, հասարակության այլ խմբերի հետ,
- Մշակել աշխատանքային պլաններ և պատրաստել հաշվետվություններ,
- Վեր հանել/բացահայտել համայնքային կարիքները և առաջարկել լուծումներ,
- Կապ հանդիսանալ համայնքի և Ծրագրի թիմի միջև Երևանում,
- Ներկայացնել կազմակերպությունը համայնքին և այլ շահագրգիռ կողմերին,
- Վերահսկել կազմակերպության կողմից համայնքում իրականացվող ծրագրերն ու աշխատանքները,
- Մասնակցել ծրագրի արդյունավետության գնահատման աշխատանքներին,
- Մշտապես հետևել սոցիալական ապահովության, առողջապահության, տնտեսական զարգացման և կրթության ոլորտներում տեղի ունեցող զարգացումներին տեղական, մարզային և հանրապետական մակարդակներում,
- Կապ հաստատել համայնքում ներկա և/կամ աշխատանք ծավալող կազմակերպությունների հետ,
- Փնտրել ու գտնել համագործակցության հնարավորություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն,
- Իրազեկվածություն մարզի/համայնքի առողջապահական, կրթական, սոցիալական ապահովության, համայնքային/տնտեսական զարգացման/գյուղատնտեսական կառույցներից,
- Թիմային աշխատանքի և հաղորդակցության հմտություններ,
- Համակարգչային հմտություններ, սոցիալական հարթակներից օգտվելու կարողություն,
- Ծրագրերի կառավարման կարողություն՝ ներառյալ կարիքների բացահայտում, իրականացման մշտադիտարկում, հաշվետվությունների պատրաստում,
- Ծրագրերի պլանավորման և աշխատանքային պլանների մշակման կարողություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
info@far.am :
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ՝ 
«Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագիր