Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Վաճառքի Բաժնի Թիմի Ղեկավար
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Vas Group
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 17 Հուլիսի 2025

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

“Վ.Ա.Ս. Գրուպ” ՍՊԸ սննդամթերք ներմուծող ընկերությանը, որը զբաղվում է մանրամեծածախ առևտրով, անհրաժեշտ է վաճառքի բաժնի թիմի ղեկավար ցանկալի է մարզերի համար:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Վարել կոմերցիոն բանակցություններ համագործակցող գործընկերների հետ;
- Իրականացնել ցանցային վաճառակետերում ապրանքների վաճառքի ուսումնասիրություն;
- Պարզել գնորդների պահանջարկը իրացվող ապրանքի նկատմամբ և համապատասխանաբար իրացնել պահանջվող տեսականին;
- Կատարել առաջարկություններ, նախաձեռնություններ խթանելով առևտրի աճի բարձրացմանը և բարելավմանը;
- Ձեռք բերել նոր գործընկերներ
Կազմակերպել և հետևել թիմի աշխատանքները:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ տվյալ պաշտոնում և ցանկալի է սննդի ոլորտում;
- Հաղորդակցության գերազանց հմտություն;
- Վերլուծական մտածողություն;
- Թիմում աշխատելու հմտություն;
- Կազմակերպչական հմտություն`ժամանակի պլանավորման և վերջնաժամկետի պահպանման հարցում;
- Որոշումների կայացման և խնդիրների լուծման ունակություն;
Համակարգչի (1C ծրագիր) տիրապետում;
- Վարորդական իրավունքը պարտադիր է;
- Անձնական մեքենայի առկայությունը ցանկալի է:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Դիմելու համար խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը ************@***.** էլեկտրոնային հասցեին։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Գործունեությունը սկսելով դեռևս 1991թ.-ին` որպես մանրածախ առևտրով զբաղվող փոքր ընկերություն` «Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ»-ը տարիների ընթացքում բիզնեսի գրագետ կազմակերպման, կառավարման և բարձր որակավորում ունեցող մասնագետների շնորհիվ կարողացել է ոչ միայն ամրապնդել իր դիրքերը հայաստանյան շուկայում, այլև ընդլայնել իր գործունեությունը բիզնեսի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սննդամթերքի ներմուծումը, մանրածախ և մեծածախ առևտուրը, արտադրությունը: