Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
Զանգերի Կենտրոնի (Թեժ Գծի) Օպերատոր, Աջակցություն ՀՀ Աշխատանքի և Սոցիալական Հարցերի Նախարարության Զանգերի Կենտրոնին (Թեժ Գիծ)
Это объявление было просмотрено
Компания: Dexis
Локация: Yerevan, Армения
Длительность: Վեց ամիս (լրիվ դրույքով)
Крайний срок: 09 Ապրիլի 2024

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Անցումային նախաձեռնությունների գրասենյակի (ԱՆԳ) կողմից ֆինանսավորվող "EXploratory Pilot and Learning Options for Regional Efficiency” (EXPLORE) Europe ծրագրի շրջանակներում «Դեքսիս քընսալթինգ գրուփ»-ը վերջերս մեկնարկել է «Հայաստանի աջակցման ծրագիր»-ը։ Ծրագրի հիմնական նպատակն է աջակցություն տրամադրել Հայաստանի ժողովրդավարական կառավարությանը և այլ շահագրգիռ կողմերին՝ արձագանքելու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո ստեղծված ճգնաժամին։ Ծրագիրը սկսվել է 2023թ․-ի դեկտեմբերին և կիրականացվի 14 ամիս ժամկետով։

Նպատակը
2023թ․ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) դեմ հարձակման հետևանքով ավելի քան 115,000 հայեր ենթարկվեցին բռնի տեղահանման և ապաստան գտան Հայաստանի Հանրապետությունում։ ԼՂ փախստականներին անհապաղ աջակցություն ցուցաբերելու նպատակով ՀՀ կառավարությունը նախաձեռնել է պետական աջակցության մի շարք ծրագրեր՝ ուղղված ԼՂ բնակչության սոցիալական և տնտեսական խնդիրների մեղմմանը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առանցքային պետական կառույց է, որն ակտիվորեն ներգրավված է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ուղղված պետական աջակցության քաղաքականության և ծրագրերի մշակման մեջ: Ի լրումն այս ծրագրերի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության ներքո գործում է նաև Զանգերի կենտրոն՝ 114 թեժ գծի ծառայությունը: Լեռնային Ղարաբաղի վերջին ճգնաժամի հետևանքով ծառայության ծանրաբեռնվածությունը կտրուկ ավելացել է: «Հայաստանի աջակցման ծրագիր»-ը օպերատորներ կտրամադրի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զանգերի կենտրոնին, ինչը թույլ կտա նախարարությանն առավել արդյունավետ կերպով արձագանքել ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության կողմից հնչեցված սոցիալական աջակցության քաղաքականության և ծրագրերի վերաբերյալ հարցերին:
«Հայաստանի աջակցման ծրագիր»-ն աշխատանքի է հրավիրում երկու (2) թեժ գծի օպերատորների, ովքեր կպատասխանեն թեժ գծով ստացված ընդհանուր զանգերին, որոնց մեծամասնությունը կապված է ԼՂ-ի հետ, և մասնավորապես կհասցեագրեն ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության կողմից բարձրացված հարցերը` կապված Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության քաղաքականության և ծրագրերի հետ: Օպերատորները տեղեկատվություն կտրամադրեն «Նորք» տեխնոլոգիական կենտրոնի կողմից կառավարվող առցանց հայտերի հետ կապված տեխնիկական հարցերի շուրջ (օրինակ՝ հայտերի լրացման, դրանք խմբագրելու և ներկայացնելու վերաբերյալ հարցեր):

Հաշվետվողականություն
Սերտ համագործակցելով ՀԱԾ-ի անձնակազմի հետ՝ Զանգերի կենտրոնի (թեժ գծի) օպերատորը հաշվետու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և ՀԱԾ-ին։

ОБЯЗАННОСТИ: 

Օպերատորի պարտականությունները ներառում են, բայց չեն սահմանափակվում հետևյալով.
- Պատասխանել 114 թեժ գծի ծառայության միջոցով ստացվող մուտքային զանգերին․ անհրաժեշտության դեպքում կատարել ելքային զանգեր,
- Գրագետ և սպառիչ տեղեկատվություն տրամադրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության գործընթացին առնչվող հարցերի վերաբերյալ,
- Ներգերատեսչական կապ ապահովելու միջոցով պատասխանել քաղաքացիների այն հարցերին, որոնք ենթադրում են տեխնիկական լուծումներ,
- Մշակել ու անսխալ համակարգ մուտքագրել զանգերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը,
- Գործառույթների շրջանակում կարգավորել քաղաքացու կողմից բարձրացված հարցը, դրա անհնարինության դեպքում՝ խնդիրը փոխանցել պատասխանատու անձին,
- Պահպանել հեռախոսազանգերին պատասխանելու համար սահմանված կանոնները,
- Ըստ անհրաժեշտության՝ կատարել այլ առաջադրանքներ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և/կամ ՀԱԾ-ի պահանջով և ԱՄՆ ՄԶԳ/ԱՆԳ-ի հաստատմամբ։

Արդյունքներ.
- Ամսական և վերջնական հակիրճ հաշվետվություններ՝ քաղաքացիների հարցումների վերաբերյալ վիճակագրությամբ,
- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և/կամ ՀԱԾ-ի պահանջով այլ արդյունքներ:

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

- Միջնակարգ կրթություն, բարձրագույն կրթությունը նախընտրելի է,
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ հաղորդակցության կամ հաճախորդների սպասարկման ոլորտում,
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն (անգլերենի կամ այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն),
- Լեռնային Ղարաբաղի բարբառի իմացությունը նախընտրելի է,
- Թվային գրագիտություն,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ, կարողություն՝ հաճախորդների կարիքները ճիշտ բացահայտելու և լուծումներ առաջարկելու,
- Կիրթ և գրագետ բանակցություններ վարելու հմտություններ,
- Սթրեսակայունություն, պատասխանատվություն, արագ կողմնորոշվելու ունակություն,
- Ծանրաբեռնված գրաֆիկով աշխատելու ունակություն,
- Համակարգչային գիտելիք (MS Office)։

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Հետաքրքրված դիմորդները պետք է ուղարկեն իրենց ինքնակենսագրականները (CV) ***************@***********.*** էլ. հասցեին` նամակի վերնագրի տողում նշելով «MLSA Call Center Operator 1»: Հարցազրույց կանցկացվի միայն կարճ ցուցակում ընդգրկված թեկնածուների հետ:

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

ВЛОЖЕНИЯ:

ВЛОЖЕНИЯ Announcement Text in English - EA008 SOW MLSA Call Center Operator 1 ENG.docx

О КОМПАНИИ: 

Dexis Interactive Incorporated INC, (Dexis) supports the development of more just and democratic societies by providing technical assistance to strengthen justice sector institutions, combat corruption, and increase the involvement of civil society in reform initiatives. The Company has completed long-term projects in more than 120 countries around the world, including many fragile and post-conflict states. Dexis has provided technical assistance in such areas as improving access to justice; institutional strengthening; legislative and policy reform; judicial training and legal education; and security sector reform. The Company has implemented anti-corruption projects focused on increasing government accountability and transparency; improving the investigation and prosecution of corruption; and promoting citizen participation and access to information. Its principal client is the United States Agency for International Development (USAID).