ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
Էվոկաբանկը փնտրում է Ակտիվների և պարտավորությունների կառավարման մասնագետ, որը ձգտում է գտնել ոչ ստանդարտ լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, և պատասխանատվության բարձր զգացում:
ОБЯЗАННОСТИ: 
- Կատարել իրացվելիության և կապիտալի համարժեքության նորմատիվների ուսումնասիրություն (ICAAP, ILAAP);
- Իրականացնել տոկոսադրույքի մոնիտորինգ
Իրականացնել ֆոնդերի տրանսֆերային գնագոյացման դրույքների հաշվարկներ (FTP);
- Կազմել վերոնշյալ գործառույթներին վերաբերող որոշումների կայացման համար անհրաժեշտ տեղեկատվություն, վերլուծություններ և առաջարկություններ և ներկայացնել ակտիվների ու պարտավորությունների կառավարման կոմիտեին;
- Կատարել ԿԲ կարգավորման դաշտում տեղի ունեցող փոփոխությունների ուսումնասիրություն;
- Իրականացնել շուկայի հետազոտություն;
- Կատարել գործընթացների օպտիմալացում և առաջարկել ՏՏ լուծումներ;
- Իրականացնել ֆինանսական մոդելների կիրառման համար տվյալների հավաքագրում և վերլուծություններ:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բանկում կամ ֆինանսական համակարգում՝ որպես ֆինանսական վերլուծաբան կամ ռիսկերի կառավարման մասնագետ;
- Ֆինանսական մոդելավորման տեխնիկաների իմացություն;
- MS Office ծրագրի խորացված իմացություն;
- Միջազգային որակավորում (CFA, FRM և այլն);
- R, Python, SQL ծրագրերի տեխնիկական իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Մաթեմատիկական և վերլուծական ունակություններ;
- Արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն;
- Գործնական ճկուն մտածելակերպ;
- Հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ;
- Նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում;
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) հայերեն կամ անգլերեն լեզվով **@*********.** էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Ակտիվների և պարտավորությունների կառավարման մասնագետ»: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած անձինք:
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
ЗАРПЛАТА: 
Մրցակցային