ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
Հայաստանի Հանրապետությունում Կայունացման և Զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսավորվող «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կատարելագործում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում մշակված «Կրծքագեղձի քաղցկեղի և կրծքագեղձի մամոգրաֆիկ սքրինինգի պիլոտային ծրագիր իրականացնելու նպատակով առողջության առաջնային պահպանման օղակի (ԱԱՊ) մասնագետների համար» ուղեցույց-գործելակարգի կլինիկական մասի վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ անցկացնելու համար փնտրվում է Անհատ խորհրդատու։
ОБЯЗАННОСТИ: 
- Մշակել վերապատրաստման դասընթացի ուսումնական պլանը՝ ըստ կրթական ձեռնարկի`
https://tinyurl.com/healthpiu-content;
- Մշակված կրթական ձեռնարկի հիման վրա ստեղծել Power Point պրեզենտացիա՝ վերապատրաստման դասընթացների ժամանակ կիրառելու համար;
- Ըստ սահմանված ժամանակացույցի՝ իրականացնել վերապատրաստման դասընթացներ Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի ԱԱՊ օղակի բժիշկների համար․
- բոլոր 3 մարզերում վերապատրաստման դասընթացները նախատեսվում է իրականացնել ընդհանուր առմամբ 15 խմբում;
- յուրաքանչյուր խմբի հետ 2 դասընթաց՝ յուրաքանչյուրը 6 ակադեմիական ժամ տևողությամբ;
- յուրաքանչյուր խմբում նախատեսվում է ներառել շուրջ 20 մասնակից;
- Իրականացնել վերապատրաստման դասընթացի արդյունավետության գնահատում` նախապես հաստատված հարցաթերթերի միջոցով։
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Բարձրագույն բժշկական կրթություն, հետբուհական մասնագիտացում ուռուցքաբանության գծով;
- Դասավանդման առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ;
- ՈՎՀ և մամոլոգիայի ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ;
- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություններ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Հետաքրքրված խորհրդատուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը (cover letter) ***********@*********.** և ****@*********.** էլ․ փոստերին, վերնագրում հստակ նշելով (“Individual Consultant-Trainer (Mammologist) NCDPCP/IC/A-C/020-05”):
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
ЗАРПЛАТА: 
Մրցակցային
О КОМПАНИИ: 
ՀՀ ԱՆ ԱԾԻԳ ՊՀ-ն հիմնադրվել է 1999 թվականին, իսկ պետական հիմնարկի կարգավիճակ է ստացել ՀՀ Կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ին թիվ 765 որոշման համաձայն: ՀՀ ԱՆ ԱԾԻԳ ՊՀ-ն աջակցում է ՀՀ Առողջապահության նախարարությանը և պատասխանատու է առողջապահական ծրագրերի ընդհանուր համակարգման, պլանավորման, կառավարման, վերահսկման, ներառյալ գնումների ու ֆինանսական գործառույթների իրականացման համար: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել
https://healthpiu.am։