ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը առաջարկում է յուրօրինակ կարիերայի հնարավորություն Առաջնորդության զարգացման երկամյա ծրագրի շրջանակներում։ Ընտրված մասնակիցները` Ուսուցիչ-առաջնորդները գործուղվում են մարզային տարբեր համայնքներ, ապրում են տվյալ համայնքում, դասավանդում են դպրոցում իրենց մասնագիտական (կամ մասնագիտությանը մոտ) առարկան, ինչպես նաև իրականացնում են համայնքային ներազդեցության ծրագրեր։
Այս ծրագիրը մեծ հնարավորություն է ինչպես համալսարանը ավարտող ուսանողների, այնպես էլ կարիերայի ավելի բարձր փուլերում գտնվող երիտասարդ մասնագետների համար։ Ծրագրի շրջանակներում մասնակիցները հնարավորություն ունեն մեծ ներազդեցություն ունենալ մարզային համայնքներում, ինչպես նաև զարգացնել սեփական գիտելիքներն ու առաջնորդական հմտությունները։
ОБЯЗАННОСТИ: 
- Դասավանդել Հայաստանի գյուղական համայնքների մեր գործընկեր դպրոցներից մեկում;
- Կազմակերպել արտադասարանային միջոցառումներ և դասընթացներ աշակերտների համար;
- Հետազոտել համայնքի կարիքները;
- Ծրագրել և իրականացնել համայնքային նորարարական ծրագիր երկու տարվա ընթացքում;
- Համագործակցել անհատական զարգացման ղեկավարի հետ՝պարբերաբար ներկայացնելով հաշվետվություններ;
- Մասնակցել ամսական թիմային հանդիպումներին՝ հաջողությունները քննարկելու և փորձի փոխանակման նպատակով;
- Տրամադրել խորհրդատվություն նոր սերնդի մասնակիցներին, աջակցել ամառային ծրագրերի ընթացքում։
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
Ծրագրին կարող եք միանալ, եթե ունեք՝
- Առնվազն 2025 թ. հուլիս ամսվա դրությամբ բակալավրի աստիճան;
- Ստեղծարար մոտեցում բարդ իրավիճակներում;
- Հաղորդակցման գերազանց հմտություններ։
- Բանակցություններ վարելու հմտություններ;
- Պատրաստակամություն 2 տարի ժամկետով տեղափոխվելու մարզային համայնքներ և այնտեղ ծավալելու գործունեություն։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ առցանց հայտադիմումը`
https://www.teachforarmenia.org/application: Ծրագրի պայմանների կամ հայտադիմումի վերաբերյալ ցանկացած ինֆորմացիայի համար կարող եք զանգահարել +374 44000133 հեռախոսահամարով կամ գրել էլեկտոնային նամակ հետևյալ հասցեին. *****@***************.***
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
ЗАРПЛАТА: 
280,000+ ՀՀ դրամ (հարկերը հանած)
ОТКРЫТ ДЛЯ/ КРИТЕРИИ ОТБОРА: 
Բակալավրի դիպլոմ ունեցող յուրաքանչյուրը (կամ ավարտական կուրսում գտնվող ուսանողները)
ДОПОЛНИТЕЛЬНЫЕ ЗАПИСИ: 
- Վերապատրաստող մասնագետների շարունակական աջակցություն;
- Նախքան ծրագրին միանալը մանկավարժական և առաջնորդական կարողությունների զարգացում (առցանց և առերես);
- Անհատական շարունակական մենթորական աջակցություն;
- Ավելի քան տասը ինքնուրույն ուսումնառության մոդուլներ;
- Առնվազն երկու համապետական և երկու տարածաշրջանային կրթական համաժողովներ շարունակական վերապատրաստման և փորձի փոխանակման համար;
- «Դասավանդի’ր, Հայաստան» եւ «Կրթություն բոլորի համար» (Teach For All) միջազգային ծրագրերում ընդգրկվելու բացառիկ հնարավորություն;
- Հնարավորություն ստանալու մանկավարժական 30 կրեդիտ և/կամ մանկավարժության մագիստրոսի աստիճան;
- Ամսական 200.000 դրամ դրամական աջակցություն ի հավելումն դպրոցի աշխատավարձի;
- Կյանքում միայն մեկ անգամ ընձեռնվող յուրօրինակ փորձառություն: