ТИП КОНКУРСА: 
Ծառայությունների Մատուցման Մրցույթ
ПОДРОБНОЕ ОПИСАНИЕ: 
«Մարդասիրական օգնություն և Լեռնային Ղարաբաղի փոխստականների ներգրավում» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր), Հայկական բարեգործական ընդհանուր միության (այսուհետ՝ ՀԲԸՄ) կողմից 2019թ. Արցախում մեկնարկած «Սովորի՛ր և վաստակի՛ր Արցախում» ծրագրի տրամաբանական շարունակությունն է:
Ծրագիրն իրականացվում է ՀԲԸՄ-ի կողմից՝ HEKS/EPER Շվեյցարիայի եկեղեցու օգնության կազմակերպության օժանդակությամբ։
Ծրագրի նպատակն է աջակցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ բարձրացնելու իրենց մրցունակությունը Հայաստանի աշխատաշուկայում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է խորհրդատվություն և ուղղորդում, մասնագիտական ուսուցում և հմտությունների զարգացում, աջակցություն ձեռնարկատիրությանը և զբաղվածությանը։
Մրցույթի հիմնական նպատակն է աշխատանք փնտրող շահառուների անհատական կարիքի գնահատման, զբաղվածությանը խոչընդոտող խնդիրների բացահայտման, աշխատաշուկայում մրցունակ լինելու համար փափուկ հմտությունների զարգացման ծառայությունների մատուցում՝ նպաստելով և աջակցելով շահառուների զբաղվածությանը կամ ինքնազբաղվածությանը։
Շահառու են հանդիսանում Արցախից բռնի տեղահանված՝ նվազագույնը 150 չափահաս անձ, ովքեր փնտրում են աշխատանք՝ անկախ մասնագիտությունից և Հայաստանում իրենց բնակության վայրից։
Շահառուների ընտրությունը կատարվում է բաց հայտարարություններով հավաքագրման, այդ թվում՝ գործատուների պահանջարկից ելնելով ըստ մասնագիտությունների և հմտությունների, Ծրագրի
շրջանակում իրականացված ուսուցման և վերապատրաստման դասընթացների մասնակիցների ուղղորդման միջոցով։
Ծառայություն մատուցող կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքները ներառում են՝
- Շահառուների անհատական կարիքի գնահատում՝ նպատակ ունենալով բացահայտել աշխատաշուկայում նրանց մրցունակության խնդիրները, կրթության, ուսուցման և հմտությունների կարիքները,
- Կապերի հաստատում գործատուների հետ՝ բացահայտելու թափուր աշխատեղերը և դրանց ներկայացվող հիմնական պահանջները, այդ թվում՝ փափուկ (soft) հմտությունների,
- Ըստ բացահայտված հմտությունների կարիքի շահառուների խմբերի ձևավորում և հմտությունների զարգացման դասընթացների կազմակերպում և անցկացում` դասընթացների թեմաները նախապես համաձայնեցնելով ՀԲԸՄ-ի «Սովորի՛ր և վաստակի՛ր Արցախում» ծրագրի թիմի հետ,
- Ըստ գործատուների պահանջարկի և թափուր հաստիքներին ներկայացվող պահանջների շահառուների ընտրություն և կապերի ստեղծում՝ աջակցելով նրանց զբաղվածությանը։
- Առաջադրանքի շրջանակում պահպանել շահառուների անձնական տվյալների պաշտպանության իրավունքը։
- Մեկ շահառուին մատուցվող ծառայությունները կարող են լինել բազմակի՝ կախված շահառուի անհատական կարիքներից։
- Առաջադրանքի շրջանակում բոլոր միջոցառումները համաձայնեցնել «Սովորի՛ր և վաստակի՛ր Արցախում» ծրագրի թիմի ղեկավարի հետ։
Ակնկալվող արդյունքները`
- Իրականացված է թվով 150 շահառուի անհատական կարիքի գնահատում։
- Ըստ կարիքի՝ շահառուների համար կազմակերպված և անցկացված են փափուկ
հմտությունների զարգացման դասընթացներ։
- Շահառուների զբաղվածությանն աջակցելու նպատակով ստեղծված են կապեր գործատուների հետ։
ТРЕБОВАНИЯ: 
- Մրցույթին դիմելիս մասնակիցը պետք է ունենա իրավաբանական անձի կարգավիճակ։
- Մրցույթի մասնակիցը պետք է ունենա կնքվելիք պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող մասնագիտական փորձառություն, որը ներառում է հետևյալ պահանջները՝
ա) մասնակիցը պետք է մրցույթի հայտը ներկայացնելու տարվա դրությամբ ունենա առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ ՄՌ խորհրդատվության, աշխատանքի աջակցման և քոուչինգի ոլորտում;
բ) մասնակիցը պետք է մրցույթի հայտը ներկայացնելու համար իրականացրած լինի անհատական կարիքների գնահատման, անձանց հզորացման, կարողունակությունների և փափուկ հմտությունների զարգացման, ինչպես նաև քոուչինգային ծրագրեր;
գ) մասնակիցը պետք է ունենա հմտությունների գնահատման և փրոֆայլինգի առնվազն 5 (հինգ) տարվա փորձ;
դ) մասնակիցը պետք է ունենա մի շարք միջին և խոշոր ձեռնարկությունների հետ համագործակցելու փորձ, որը ենթադրում է իրենից հավաքագրում, աշխատանքի աջակցում և աշխատաշուկայի վերաբերյալ խորհդատվության, ինչպես նաև միջին և խոշոր գործատուների հետ հիմնավորված պրոֆեսիոնալ կապեր;
ե) Արցախից բռնի տեղահանված անձանց հետ աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն.
Աշխատանքային ռեսուրսներ
- Մրցույթի մասնակիցը պետք է ունենա կնքվելիք պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող աշխատանքային ռեսուրսներ։
- Մասնակիցը հայտով ներկայացնում է առաջադրված մասնագետ(ներ)ի հաստատած գրավոր համաձայնությունը` իրականացվելիք աշխատանքներում վերջիններիս ներգրավվելու մասին, ինչպես նաև մասնագետ(ներ)ի ինքնակենսագրականները (CV):
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել առաջարկները՝ ***********.****@****.** էլ․ հասցեին։ Նամակի առարկա բաժնում նշել մրցույթի անվանումը ("Արցախից Բռնի Տեղահանված Անձանց Աշխատաշուկայում Մրցունակությանն Ուղղված Փափուկ (soft) Հմտությունների Զարգացման Ծառայությունների Մատուցման Մրցույթ")։
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
ВЛОЖЕНИЯ:
Հայտարարություն - Call for proposal of soft skills service provision.docx