ТИП КОНКУРСА: 
Գնային առաջարկ
ПОДРОБНОЕ ОПИСАНИЕ: 
.
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
«Մարդասիրական օգնություն և Լեռնային Ղարաբաղի փախստականների ներգրավում» ծրագրի շրջանակում իրականացվող «Արցախից բռնի տեղահանված անձանց կայունությունը. առաջիկա հնարավորություններ» խորագրով համաժողովի կազմակերպչական աշխատանքների նախապատրաստման և իրականացման ծառայություն մատուցող կազմակերպության ընտրության
Ծրագրի ամփոփ նկարագրություն
«Մարդասիրական օգնություն և Լեռնային Ղարաբաղի փախստականների ներգրավում» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր), Հայկական բարեգործական ընդհանուր միության (այսուհետ՝ ՀԲԸՄ) կողմից 2019 թ. Արցախում մեկնարկած «Սովորի՛ր և վաստակի՛ր Արցախում» ծրագրի տրամաբանական շարունակությունն է:
Ծրագիրն իրականացվում է ՀԲԸՄ-ի կողմից՝ HEKS/EPER Շվեյցարիայի եկեղեցու օգնության կազմակերպության օժանդակությամբ։
Ծրագրի նպատակն է աջակցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ բարձրացնելու իրենց մրցունակությունը ՀՀ աշխատաշուկայում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է խորհրդատվություն և ուղղորդում, մասնագիտական ուսուցում և հմտությունների զարգացում, աջակցություն ձեռնարկատիրությանը և զբաղվածությանը։
Առաջադրանքի նպատակը
Առաջադրանքի հիմնական նպատակն է պատվիրատուի պահանջներին համապատասխան ապահովել «Արցախից բռնի տեղահանված անձանց կայունությունը. առաջիկա հնարավորություններ» խորագրով համաժողովի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքներ։ Համաժողովի մասնակիցների քանակը նախատեսված է թվով 100 հոգի։
Աշխատանքի նկարագրությունը
Ծառայություն մատուցողի կողմից իրականացվող աշխատանքները ներառում են Պատվիրատուի կողմից ներկայացված պահանջներին համապատասխան՝
- Համաժողովի անցկացման համար տարածքի վարձակալություն՝ ներառյալ սուրճի և լանչի կազմակերպում,
- Համաժամանակյա թարգմանության ապահովում՝ հայերեն-անգլերեն, անգլերեն-հայերեն (ներառյալ տեխնիկական ապահովումը),
- Համաժողովի համար անհրաժեշտ նյութերի տպագրության ապահովում,
- Վիդեո և ֆոտո ծառայության ապահովում,
- Համաժողովի աշխատանքներում ներգրավված մոդերատորների վճարման ապահովում,
- Միջազգային փորձագետների մասնակցության համար ծախսերի փոխհատուցման ապահովում,
- Մասնակիցների համար հուշանվերների պատվիրում։
Ծառայություններ մատուցողը պարտավոր է ՀԲԸՄ-ին տրամադրել համաժողովի ընթացքում իրականացված տեսանկարահանումների բոլոր չմոնտաժված նյութերը, իսկ վերջնական մոնտաժված նյութերի համար պահպանել ՀԲԸՄ հեղինակային իրավունքները։
Ակնկալվող արդյունքը
Ծրագրի շրջանակներում համաժողովի կազմակերպում և անցկացում Պատվիրատուի պահանջներին համապատասխան։
Չմոնտաժված նյութերի տրամադրում ՀԲԸՄ-ին, տեսանյութի պատրաստում և տրամադրում։
ТРЕБОВАНИЯ: 
.
Պահանջները
Ծառայություններ մատուցող կազմակերպությունը պետք է ունենա՝
- Իրավաբանական անձի կամ անհատ ձեռներեցի կարգավիճակ,
- Միջոցառումների կազմակերպման փորձառություն,
- Հաշվապահության վարման փորձառություն և դրական պատմություն։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Հետաքրքրված ԱՁ-ն կամ կազմակերպությունները պետք է իրենց հետաքրքրության հայտն ուղարկեն ***********.****@****.** էլեկտրոնային հասցեին մինչև 2025 թվականի փետրվարի 18-ը՝ վերնագրում նշելով՝ «Գնային առաջարկ» անվանումը: Հետաքրքրության հայտը պետք է ներառի տեղեկատվություն նմանատիպ աշխատանքների իրականացման փորձառության մասին, նախնական գնառաջարկ (ներառյալ՝ ԱԱՀ), որը կարող է վերանայվել կազմակերպության ընտրությունից հետո՝ ըստ Պատվիրատուի պահանջների։
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
ВЛОЖЕНИЯ:
ToR - ToR - 2025 ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ համաժողով.docx