ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
Հայկական Կարմիր Խաչի Ընկերությունը փնտրում է թեկնածու Ավագ բուժքրոջ հաստիքի համար:
ОБЯЗАННОСТИ: 
- Իրականացնել սոցիալական-առողջապահական խնամքի հետ կապված ամբողջ գործունեության, այդ թվում նաև անձնակազմի և կամավորների կառավարում;
- Իրականացնել շահառուների բազայի կազմման և վարման գործունեության վերահսկողություն;
- ՀԿԽԸ Լոռու ՄՄ գրասենյակի հետ համատեղ գնահատել և տրամադրել խնամքի պարագաները և սարքերը;
- Իրականացված գործունեության վերաբերյալ կազմել ամսական հաշվետվություններ և վերլուծություններ;
- Իրականացնել համայնքային ինտեգրված տնային խնամքի կենտրոնի սանիտարահիգիենիկ վիճակի ամենօրյա վերահսկողություն;
- Կազմակերպել և կառավարել Լոռու մարզի՝ Վանաձոր, Ալավերդի և Սպիտակ քաղաքների տնային խնամք իրականացնող աշխատակազմի գործունեությունը;
- Իրականացնել անհատական բուժքույրական խնդիրների նախնական և պարբերական գնահատում;
- Տեղամասային բժշկի, ընտանիքի և պատասխանատու բուժքրոջ հետ բացահայտել առաջնահերթ խնդիրները և պլանավորել շահառուին անհրաժեշտ խնամքը;
- Իրականացնել հիվանդների (հաշմանդամների) ամենօրյա խնամքի և աջակցության պլանավորում և վերահսկողություն,
- Տրամադրել խնամք հատուկ իրավիճակներում;
- Իրականացնել շահառուներին տրամադրված խնամքի արդյունքների պարբերական գնահատում;
- Բոլոր տեղական գործընկերների, բժշկական և սոցիալական խնամքի հաստատությունների հետ հաստատել և զարգացնել լավ աշխատանքային հարաբերություններ;
- Ղեկավարել թիմի հանդիպումները;
- Գործունեության հետ կապված նորացված վիճակագրությունները և այլ տեղեկատվությունը հավաքագրել և ներկայացնել ՀԿԽԸ մասնաճյուղի ղեկավարին և ծրագրի համակարգողին;
- Մասնակցել ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացներին: Փոխանակել աշխատաժողովների, հանդիպումների և այլ միջոցառումների ժամանակ ձեռք բերված գիտելիքները;
- Կատարել այլ համապատասխան պարտականություններ, ՀԿԽԸ Լոռու ՄՄ ղեկավարության հատուկ հանձնարարություններ:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Բուժքույրական կրթություն (ցանկալի է 4-ամյա, բակալավրի աստիճան), և առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, ցանկալի է հանրային առողջապահության ոլորտում;
- Փորձ կառավարման և խնամող անձնակազմի վերահսկման ոլորտում;
- Փորձ/ հետաքրքրություն գիտելիքների փոխանակման, ուսուցման և ծրագրերի մշակման գործում;
- Առաջնորդի գերազանց հմտություններ, ինչպես նաև թիմում աշխատելու կարողություն;
- Գերազանց հաղորդակցման և միջանձնային հարաբերությունների հաստատման հմտություններ;
- Համակարգչային հմտություններ Microsoft Office Word, Excel, Power Point ծրագրերից;
- Հայերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր), անգլերենի իմացությունը ցանկալի է։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Հայերեն լեզվով ինքնակենսագրականներն ուղարկել ***********@********.** և ************@****.** էլ․ հասցեներին՝ նամակի թեման դաշտում նշելով հաստիքի անվանումը ("Ավագ բուժքույր")։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 099 068998, 094 040760 հեռախոսահամարներով:
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.