ТИП КОНКУРСА: 
Բաց Մրցույթ
ПОДРОБНОЕ ОПИСАНИЕ: 
Կլոր սեղան հիմնադրամը հրավիրում է փորձառու բիզնես խորհրդատուի, ով հիմնադրամի շահառու հանդիսացող խմբերի համար կմշակի գործնական և կիրառելի ինքնազբաղվածության դասընթացի մոդուլ, կանցկացնի վերապատրաստում՝ հիմնադրամի և գործընկեր կառույցների մոտ 5-10 աշխատակիցների համար (ToT), ինչպես նաև կաջակցի մոդուլի իրագործմանը շահառուների կարողությունների զարգացման գործընթացում։
ТРЕБОВАНИЯ: 
- Բիզնեսի կառավարման, տնտեսագիտության կամ հարակից ոլորտի բարձրագույն կրթություն;
- Նմանատիպ մոդուլների մշակման փորձ (մեկ օրինակ կցելը ցանկալի է);
- Առնվազն 3 տարվա փորձ՝ որպես բիզնես խորհրդատու կամ դասընթացավար;
- Առնվազն 3 տարվա փորձ՝ որպես վերապատրաստող (TOT դասընթացավար);
- Թիմային վերապատրաստման և սուպերվիզիոն աջակցության փորձ;
- Հաղորդակցման, համակարգման և ճկուն աշխատանքի հմտություններ։
- Մշակել ինքնազբաղվածության դասընթացի մոդուլ, ներառյալ՝
ա) Դասընթացի կառուցվածք՝ թեմաներ, պլան, ժամանակացույց;
բ) Ուսուցողական նյութեր և գործնական վարժություններ; թեստեր, հարցաթերթիկներ;
- Իրականացնել վերապատրաստման դասընթաց (ToT) հիմնադրամի և գործընկեր կառույցների անձնակազմի համար՝ մոդուլի հիման վրա;
- Կատարել սուպերվիզիոն և խորհրդատվական այցեր (այցելությունների քանակը քննարկման ենթակա է) ծրագրի թիրախային բնակավայրեր՝ ըստ անհրաժեշտության գործընկերներին դասընթացի ընթացքում աջակցման և դասընթացների որակի վերահսկման նպատակով։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Վերոշարադրյալ պահանջներին համապատասխանող անհատները կամ կազմակերպությունները կարող են մինչեւ ս.թ. օգոստոսի 15-ը ժամը 17:00 ներկայացնել տեխնիկական առաջարկ՝ ներառյալ դասընթացի նախնական պլանը, ֆինանսական առաջարկություն, ինքնակենսագրական (CV) ****.**********.*******@*****.*** էլեկտրոնային հասցեով: Վերոնշյալ կետերից մեկի բացակայության դեպքում առաջարկը չի կարող դիտարկվել։ Հետադարձ կապ կհաստատվի միայն առաջին փուլը հաղթահարած թեկնածուների հետ։
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
О ПРОГРАММЕ: 
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը իրականացնում է ծրագիր, որն ուղղված է պատերազմից տուժած, երիտասարդ ու միջին տարիքի (20-60 տարեկան) գործազուրկ անձանց նորարար գաղափարների կյանքի կոչմանն ու կայուն եկամտաբեր գործունեության ստեղծմանը։ Ծրագիրը իրականացվում է Կոտայք, Լոռի, Շիրակ, Տավուշ, Սյունիք և Արարատ մարզերում։