ТИП ПОЛНОМОЧИЙ: 
Լրիվ դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
ՀՀ-ում «Սոֆարմա» ԲԸ ներկայացուցչությունը փնտրում է մոտիվացված թեկնածու Բժշկական ներկայացուցչի թափուր հաստիքի համար:
ОБЯЗАННОСТИ: 
- Կատարել ամենօրյա այցեր բժշկական կենտրոններ և դեղատներ՝ ընկերության դեղամիջոցների մասին գիտական տեղեկատվություն հաղորդելու նպատակով;
- Պարբերաբար կատարել գործուղումներ դեպի մոտակա մարզեր;
- Կազմակերպել կոնֆերանսներ, կլոր սեղաններ, պրեզենտացիաներ;
- Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված այլ մարկետինգային միջոցառումներին;
- Իրականացնել աշխատանքի պլանավորում և հաշվետվությունների հանձնում։
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Բարձրագույն բժշկական կամ դեղագործական կրթություն;
- Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ որպես բժշկական ներկայացուցիչ;
- Հայերենի գերազանց իմացություն; ռուսերենի սահուն իմացություն (գրել, կարդալ և խոսել);
- MS Office փաթեթի (Word, Excel, PowerPoint) գերազանց իմացություն;
- Գերազանց պրեզենտացիոն հմտություններ;
- Հաղորդակցման և միջանձնային շփումների հմտություններ;
- Վարորդական իրավունքի և սեփական մեքենայի առկայությունը կդիտվի որպես առավելություն։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են լուսանկար պարունակող (պարտադիր պահանջ) ինքնակենսագրականն ուղարկել *******.********@*****.*** էլեկտրոնային հասցեին։ Խնդրում ենք թեմա դաշտում նշել «Բժշկական ներկայացուցիչ» և ինքնակենսագրական ֆայլն անվանել Ձեր անուն ազգանունով։ Կազմակերպությունը շնորհակալություն է հայտնում բոլոր դիմորդներին, և տեղեկացնում է, որ մինչև հայտարարության ժամկետի ավարտը հարմար թեկնածու լինելու դեպքում մյուս թեկնածությունները չեն դիտարկվի։
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.