ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
«Բետա Ֆարմ» ընկերությունը փնտրում է բժշկական ներկայացուցիչ բարձրագույն բժշկական/ դեղագիտական/ դեղագործական կրթությամբ:
ОБЯЗАННОСТИ: 
- Կատարել կանոնավոր այցեր բժշկական հաստատություններ և/ կամ դեղատնային ցանցեր;
- Տիրապետել դեղամիջոցների մասին լիակատար ինֆորմացիային և այն ներկայացնել պրեզենտացիաների ընթացքում;
- Լավ հարաբերություններ հաստատել բժշկական համայնքի ներկայացուցիչների հետ;
- Մասնակցել ընկերության կազմակերպած գիտաժողովներին և թիմբիլդինգներին:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Բարձրագույն բժշկական/ դեղագիտական/ դեղագործական կրթություն;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ որպես բժշկական ներկայացուցիչ/ դեղագետ արտասահմանյան ընկերությունում կամ ՀՀ դեղատնային ցանցերում;
- Հայերեն գրագետ խոսք; ռուսերեն լեզվով ազատ հաղորդակցվելը կդիտվի որպես մեծ առավելություն;
- Համակարգչային գիտելիքներ՝ էլեկտրոնային նամակներով հաղորդակցվելու, Excel-ով պարզ հաշվետվություններ կազմելու, PowerPoint-ով պարզ պրեզենտացիաներ պատրաստելու ունակություններ։ Սա պարտադիր պայման է, քանի որ ամբողջ հաշվետվողականությունն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը գործնական ոճի լուսանկարով ****@*********.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Բժշկական ներկայացուցիչ»): Ուղեկցող նամակով կազմակերպությունը խնդրում է գրել նաև աշխատավարձային ակնկալիքների նվազագույն շեմը։ Դա չի ազդի հաստիքի համար նախատեսված առաջարկի վրա, բայց կօգնի խնայել թե ձեր, և թե կազմակերպության ժամանակը։
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
ЗАРПЛАТА: 
Շուկայականից բարձր աշխատավարձ և եռամսյակային բոնուսներ՝ կախված աշխատակցի աշխատանքի արդյունավետությունից։ Աշխատավարձի չափը քննարկվում է յուրաքանչյուր թեկնածուի հետ 2-րդ փուլից հետո։
ОТКРЫТ ДЛЯ/ КРИТЕРИИ ОТБОРА: 
Կդիտարկվեն միայն բարձրագույն բժշկական/ դեղագիտական/ դեղագործական կրթությամբ թեկնածուների ինքնակենսագրականները:
ДОПОЛНИТЕЛЬНЫЕ ЗАПИСИ: 
«Բետա Ֆարմ» ընկերության գրասենյակը գտնվում է «Երազ» բիզնես կենտրոնում՝ Ազատության 27 հասցեում։ Կենտրոնն ունի սեփական կայանատեղի, ընդմիջման համար բոլոր անհրաժեշտ հարմարությունները։
О КОМПАНИИ: 
«Բետա Ֆարմ» ընկերությունը հանդիսանում է «Վալենտա Ֆարմ» ընկերության բացառիկ ներկայացուցիչը ՀՀ-ում։ Ընկերության պորտֆոլիոն ներառում է այնպիսի դեղամիջոցներ, ինչպիսիք են Ингавирин®, Граммидин®, Тримедат®, Тералиджен®,Нормомед® և այլն։