ТИП ПОЛНОМОЧИЙ: 
Ամբողջ դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
Պաշտոնի հիմնական նպատակն է կորպորատիվ հաճախորդների համար նոր առաջարկների ու ծառայությունների ձևավորում՝ ներառյալ դրանց տեխնիկական բնութագրերը։
ОБЯЗАННОСТИ: 
Ռոստելեկոմում աշխատանքային օրը բաղկացած է հետևյալից․
- Ծառայությունների/սակագնային փաթեթների տեխնիկական ու կոմերցիոն նկարագրերի պատրաստում;
- Ծառայությունների մատուցման պայմանների բարելավման և նոր ծառայությունների մատուցման մասին առաջարկների ներկայացում;
- Մասնակցություն ծառայությունների մատուցման փաթեթների ձևավորման, գնացուցակների և սակագնային պլանների սահմանման գործընթացներին;
- Նմանատիպ ծառայությունների շուկայի և դրա զարգացման ուսումնասիրություն;
- Ֆինանսական հաշվարկների, վերլուծությունների իրականացում՝ նախագծերի/մշակվող պրոդուկտների նպատակահարմարությունը գնահատելու նպատակով;
- Հետազոտությունների անցկացում` իրացման առավել շահավետ շուկաները և ծառայությունների սպառողներին որոշելու նպատակով;
- Մարքեթինգային հետազոտությունների համար անհրաժեշտ նյութերի պատրաստում, ինչպես նաև ստացված վիճակագրական տվյալների վերլուծություն, համապատասխան հաշվետվության պատրաստում ու առաջարկների ներկայացում;
- Բովանդակությամբ կից գործառույթների իրականացում։
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
Աշխատանքն իրականացնելու համար հիմնական պահանջներ.
- Բարձրագույն կրթություն ՏՏ և հարակից ոլորտներում;
- 2+ տարվա աշխատանքային փորձ;
- ՏՏ գիտելիքներ՝ առաջարկվող ծառայության էությունը տեխնիկապես պատկերացնելու համար;
- Կոմերցիոն մտածելակերպ՝ առաջարկվող ծառայությունների առավելությունները տեսնելու, ընդգծելու և հաճախորդներին ճիշտ լուծումներ առաջարկելու համար;
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Ռոստելեկոմի թիմին միանալու համար խնդրում ենք ուղարկել Ձեր ռեզյումեն **@*********.** էլ. հասցեին՝ նշելով համապատասխան հաստիքի անվանումը. այս դեպքում՝ Ցանցային Ծառայությունների (B2B Սեգմենտի) Մշակման Մենեջեր:
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
ДОПОЛНИТЕЛЬНЫЕ ЗАПИСИ: 
Ռոստելեկոմում աշխատելու առավելությունները
- Առողջության ապահովագրություն;
- Բոնուսային համակարգ, որը թույլ կտա վաստակել ավելին;
- Ուսուցման հնարավորություն Ընկերության ներսում, փորձի փոխանակում մեր լավագույն մասնագետների հետ;
- Մասնագիտական ուսուցումների, որակավորման քննությունների ֆինանսավորում;
- Մասնագիտական զարգացման/աճի բազում հնարավորություններ (աճի նախապատվություն հենց մեր աշխատակիցներին);
- Թիմային միջոցառումներ;
- Դրական աշխատանքային միջավայր ու անփոխարինելի գործընկերներ: