ТИП ПОЛНОМОЧИЙ: 
Լրիվ դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
Կարպիսա իտալական բրենդային խանութների ցանցը աշխատանքի է հրավիրում հետաքրքրվող անձանց Խանութ Սրահի Մենեջերի հաստիքը զբաղեցնելու համար։
ОБЯЗАННОСТИ: 
- Հետևել ապրանքների պահանջվող քանակի առկայությանը;
- Անհրաժեշտության դեպքում օգնել գնորդին ապրանքի ընտրության հարցում; խորհրդատվություն տալ խանութում վաճառվող ապրանքների տեսականու, սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ;
- Մասնակցել ապրանքների վաճառքի խթանմանը՝ ներկայացնելով նաև գովազդվող ապրանքները, տեղեկացնելով գործող զեղչային համակարգերի և ակցիաների մասին;
- Հետևել գնապիտակների առկայությանը, նրանց ճիշտ դասավորվածությանը;
- Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված ուսուցողական դասընթացներին, սեմինարներին և թեստավորմանը;
- Ներդնել վաճառքի ստանդարտներ, կազմակերպել և վերահսկել վերջինիս ստանդարտեցման և նույնականացման գործընթացը;
- Պլանավորել օրական, շաբաթական, ամսական և տարեկան թիրախային վաճառքները, նաև մոտիվացնել աշխատակիցներին՝ ապահովելու և գերազանցելու պլանավորված արդյունքները;
- Վերլուծել վաճառքի արդյունքները և ներկայացնել հաշվետվություններ։
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություն;
- Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ;
- Թիմային աշխատանքի գերազանց կարողություն;
- MS Office-ի լավ իմացություն;
- Անկաշկանդ և ճկուն հաղորդակցման հմտություններ;
- Պլանավորման և վերահսկման հմտություններ;
- Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն;
- Ընդգծված կազմակերպչական հմտություններ և բարձր պատասխանատվության զգացում,
- Անալիտիկ և ստրատեգիական մտածելակերպ; ժամանակի կառավարման հմտություն;
- Շուկայի ուսումնասիրման և առանձնահատկությունների մշակման հմտություններ;
- Հետազոտական և վերլուծական հմտություններ;
- Նախաձեռնողականություն;
- Աշխատանքային փորձ։ Բրենդային խանութ-սրահի ղեկավարման աշխատանքային փորձը ցանկալի է;
- Բարձրագույն կամ թերի բարձրագույն կրթություն։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը **@********.** էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով («Կարպիսա/ Խանութ Սրահի Մենեջեր»): Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
ЗАРПЛАТА: 
200,000 ՀՀ դրամ (առանց հարկերի) և հավելավճար վաճառքից