ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) և գերմանական «Deutsche Welle» ակադեմիան, (DWA) «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակում մեկնարկում են մեդիակառավարման առցանց դպրոց (Media Management Е-School)։ Դպրոցի նպատակն է օգնել մեդիայի կառավարման գործում ընդգրկված մասնագետներին ավելի արդյունավետ կազմակերպել խմբագրության աշխատանքը, ինչպես նաև թիրախային աշխատել լսարանի հետ, մրցունակ լինել շուկայում, գտնել ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու նոր աղբյուրներ, ստեղծել բազմազան, հասցեական և որակյալ մեդիա արտադրանք։ Դպրոցում դասավանդելու համար ՄՆԿ-ն հրավիրում է համագործակցության նշված ոլորտների մասնագետների․
- Մեդիայի զարգացում;
- Բիզնեսի կառավարում և ֆինանսներ;
- Ռազմավարական պլանավորում;
- Շուկայաբանություն և մեդիա պրոդուկտների վաճառք;
- Աշխատակազմի և մարդկային ռեսուրսների կառավարում;
- Գովազդ և հաղորդակցություն;
- Տեղեկատվական տեխնոլոգիաներ, թվային զարգացման ռազմավարություն։
Դասընթացավարների ընտրությունը կատարվելու է մրցութային կարգով։ Ընտրված թեկնածուները պետք է պատրաստ լինեն․
- Անցնելու վերապատրաստման առցանց դասընթաց;
- Մշակելու ուսումնական ծրագիր;
- Մասնակցելու մեդիա կառավարման դպրոցի հայեցակարգի մշակմանը;
- Նախապատրաստելու և անցկացնելու 3 դասընթաց 2022 և 2023թթ-ին;
- Օգնելու դպրոցի մասնակիցներին որպես մենթոր` ավարտական նախագծեր պատրաստելիս։
2022թ. հունվարի վերջում ընտրված 12 թեկնածուները առցանց դասավանդման թեմայով վերապատրաստում կանցնեն «Deutsche Welle» ակադեմիայի մեթոդաբանությամբ։ Հաջորդ փուլում նրանք կմշակեն և կներկայացնեն առարկայական ծրագրեր՝ իրենց նախնական առաջարկների հիման վրա։
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Նշված ոլորտներում մասնագիտական աշխատանքի փորձ;
- Ծանոթություն մեդիայի աշխատանքին և ոլորտի առանձնահատկություններին;
- Դասավանդման և լրատվամիջոցների հետ աշխատանքի փորձը կդիտարկվի որպես առավելություն;
- Անգլերենի իմացությունը ցանկալի է։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Հետաքրքրված թեկնածուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական (CV, նշելով նաև 2 երաշխավորի անուն և կոնտակտային տվյալներ) և կրթական ծրագրի առաջարկ՝ 8-10 թեմա-ժամ պլանով (տե՛ս կից ձևաչափը) *********@****************.** էլ. հասցեին՝ նամակի վերնագրում գրելով «Media Management E-school»։ Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։
Հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների դեպքում դիմեք ՄՆԿ, Նարինե Սաֆարյանին, *********@****************.**, հեռ․ 055 89 57 00։
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
ВЛОЖЕНИЯ:
Կրթական ծրագրի ձևաթուղթը - MIC_CourseOutline_Eschool (1).docx