ТИП ПОЛНОМОЧИЙ: 
Լրիվ դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (COAF) փնտրում է Ձյուդոյի մարզչի, ով պատասխանատու կլինի ձյուդոյի ծրագրերի իրականացման համար Արմավիրի և Արագածոտնի մարզերի հինգ գյուղերում։
ОБЯЗАННОСТИ: 
Պարտականությունները ներառում են, բայց չեն սահմանափակվում հետևյալով.
- Դասավանդել ձյուդո մարտարվեստի հմտություններ 3-5-րդ դասարանների 20 hոգուց կազմված խմբերի համար 5 գյուղերում (Արագածավան, Արտենի, Հացիկ, Մյասնիկյան, Վանանդ);
- Կազմել ամենօրյա ուսումնական պլանը, դասի պլանը, ուսումնական նյութերը, վարժությունները և թեստերը;
- Գնահատել մասնակիցների առաջադրանքները, նրանց տեղեկացնել դասապրոցեսի պահանջների, գնահատման մեխանիզմների և հաճախելիության պահանջների մասին;
- Նպաստել և ձգտել յուրաքանչյուր մասնակցի անհատական ուսումնական նպատակների իրականացմանը;
- Օգտագործել դասապրոցեսի արդյունավետ կազմակերպման տարբեր տեխնիկաներ;
- Աջակցել երեխաների մասնակցությանը տարբեր միջհամայնքային մրցույթներին;
- Ներդնել նոր մեթոդներ, նորարարական տեխնիկաներ;
- Աջակցել մասնակիցների ակադեմիական տարբեր պահանջները բավարարող լրացուցիչ ուսումնական նյութերի պատրաստման հարցում;
- Մասնակցել տարբեր ծրագրային հանդիպումներին;
- Արդյունավետ աշխատել դպրոցների անձնակազմերի հետ;
- Նպաստել անվտանգ, ստեղծարար և երևակայությունը խթանող աշխատանքային և ուսումնական միջավայրի ստեղծմանը;
- Հաճախակի ճամփորդել Արմավիրի և Արագածոտնի մարզերի գյուղերով:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ձյուդո մարտարվեստում և/ կամ ոչ ֆորմալ կրթության ոլորտում;
- Երեխաների հետ աշխատելու կարողություն;
- Ստեղծարար և նորարար մտածելակերպ;
- Առողջ ապրելակերպ ունեցող անձնավորություն;
- Գերազանց հաղորդակցության և հանրային խոսքի հմտություններ;
- Հայերենի պարտադիր իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է;
- Նորագույն տեխնոլոգիաներից օգտվելու հմտություններ;
- Պատասխանատվության բարձր զգացում և գերազանց կազմակերպչական հմտություններ;
- Ծանրաբեռնված գրաֆիկով և թիմում արդյունավետ աշխատելու կարողություն;
- Շարունակական կրթության գաղափարն ունեցող անձնավորություն:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV) և ուղեկցող նամակ (Cover letter) հետևյալ հղումով՝
https://coaf.bamboohr.com/jobs/view.php?id=3 : Հիմնադրամի աշխատակիցը կկապվի միայն նախնական ընտրությունն անցած թեկնածուների հետ:
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
О КОМПАНИИ: 
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 64 համայնքների ավելի քան 107,000 բնակիչները:
2015թ. սկսած՝ COAF-ը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: ՍՄԱՐԹ-ը կդառնա զարգացման օրինակելի մոդել և կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում: