ТИП СОБЫТИЯ: 
Ցուցահանդես
ПОДРОБНОЕ ОПИСАНИЕ: 
Ամերիկյան խորհուրդների EducationUSA հայաստանյան գրասենյակը սիրով հրավիրում է ավագ դպրոցում և քոլեջում սովորող աշակերտներին մասնակցել առաջին անգամ անցկացվող առցանց կրթական ցուցահանդեսին՝ համայնքային քոլեջների մասնակցությամբ, որը տեղի կունենա ս․թ․ մարտի 20-ին, ժամը 13։00-19։00։ Այս միջոցառումը հնարավորություն կտա աշակերտներին իրենց տանից զրուցելու ԱՄՆ 40 համայնքային քոլեջների պաշտոնական ներկայացուցիչների հետ՝ ուղղելու իրենց հուզող հարցերը և ստանալու առաջնային տեղեկատվություն: Առցանց կրթական ցուցահանդեսին զուգահեռ իրականացվելու են կարճ դասախոսություններ՝ կրթական ծրագրերի, դիմելու գործընթացի, մրցունակ դիմորդ լինելու և կրթաթոշակի հավակնելու մանրամասներ։ Ավելին իմանալու համար այցելեք այստեղ՝
https://armenia.americancouncils.org/ ։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Ցուցահանդեսին մասնակցելու համար առցանց գրանցումը պարտադիր է։ Մասնակցությունն անվճար է։ Կից ներկայացվում է ցուցահանդեսի գրանցման հղումը՝
https://acfairs.easyvirtualfair.com/prefair/ ։
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
ОТКРЫТ ДЛЯ/ КРИТЕРИИ ОТБОРА: 
Ավագ դպրոցների և քոլեջների աշակերտներ
О КОМПАНИИ: 
Միջազգային Կրթության Ամերիկյան Խորհուրդների Հայաստանյան գրասենյակը հիմնադրվել է 1996 թվականին: Ամերիկյան խորհուրդների ծրագրերից մեկը՝ EducationUSA Հայաստանը ուսանողներին տալիս է ճշգրիտ, համապարփակ և ընթացիկ տեղեկատվություն այն մասին, թե ինչպես կարելի է դիմել ԱՄՆ քոլեջներ և համալսարաններ: Բոլոր ծառայությունները, ներառյալ թեստերի նախնական և այլ գրքերի գրադարանը, անհատական խորհրդատվությունները, դասախոսությունները, սեմինարները, թեստավորումը, խմբային խորհրդատվությունը և տարածաշրջանային տեղեկատվությունը, առաջարկվում են անվճար: Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք հետևել հղմանը
https://www.facebook.com/EducationUSAArmenia ։