ТИП ПОЛНОМОЧИЙ: 
Լրիվ
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
Էջմիածնի Թիմի Ղեկավարը Ընկերության տնօրենի և դեպարտամենտի ղեկավարների հետ միասին մշակելու է թիմի ռազմավարական զարգացման ծրագիրը և պատասխանատվություն է կրելու այդ ծրագրի իրականացման համար:
ОБЯЗАННОСТИ: 
- Վերլուծել իր պատասխանատվության տակ գտնվող տարածաշրջանի գործարար միջավայրը և մրցակից հաստատությունների գործունեությունը և Ընկերության զարգացման ու շահույթի մեծացման համար նոր հնարավորությունների առաջարկություններ ներկայացնել;
- Ձևավորել և սպասարկել վարկային պորտֆել;
- Ընկերության տնօրենի և դեպարտամենտի ղեկավարների հետ համատեղ մշակել և իրականացնել նոր և գործող պրոդուկտների ներդրմանն ու զարգացմանն ուղղված մարքեթինգային միջոցառումների ցանկը, ընդունել թիմի հաճախորդներին, բացահայտել նրանց կարիքները;
- Իրականացնել թիմի կողմից վարկավորման և ֆինանսական վարձակալության (լիզինգի) գործառույթների համար աշխատանքների կազմակերպումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը;
- Առանձին հրամանի հիման վրա մասնակցել վարկային կոմիտեներին, տալ համաձայնություն վարկերի հաստատմանը;
- Իր լիազորությունների շրջանակներում իրականացնել թիմի կողմից տրամադրվող վարկերի և ֆինանսական վարձակալության (լիզինգի) հաստատումը;
- Ստորագրել վարկային, լիզինգի, երաշխավորության, գրավի և այլ պայմանագրեր;
- Նոր վարկային պրոդուկտների, գործող պրոդուկտների և ծառայությունների, կարգերի և թիմի գործունեության բարելավման կատարելագործման ուղղությամբ առաջարկություններ ներկայացնել;
- Գնահատել թիմի աշխատողներին և ներկայացնել առաջարկություններ թիմի վարկային մասնագետների պարգևատրման կամ նրանց նկատմամբ կարգապահական տույժերի կիրառման վերաբերյալ;
- Պատասխանատվություն կրել թիմի կողմից վարկային գործառույթների պատշաճ կատարման, վարկային մասնագետների կատարողականի և աշխատանքային կարգապահության համար;
- Կատարել վերադասի ընթացիկ հանձնարարությունները:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Գործարար կառավարման, տնտեսագիտության կամ ֆինանսների բնագավառում բարձրագույն կրթություն` բակալավրի կամ ավելի բարձր որակավորմամբ;
- Առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ՝ որպես առավելություն (բանկային համակարգում);
- Armsoft ծրագրի օգտվելու հմտությունները՝ որպես առավելություն;
- Թիմում աշխատելու ունակություն;
- ՀՀ տնտեսության ընթացիկ զարգացումների վերաբերյալ իրազեկվածություն, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում;
- ՀՀ գյուղական տարածքների վերաբերյալ իրազեկվածությունը ցանկալի է:
- Վարորդական իրավունքի առկայությունը և մեքենա վարելու կարողությունը:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Խնդրում ենք, ինքնակենսագրականը (CV) ուղարկել **@****.** էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրի տողում հստակ նշելով պաշտոնի անվանումը կամ ինքնակենսագրականի (CV) թղթային տարբերակը նեկայացնել Ընկերության գլխամասային կամ տարածաշրջանային գրասենյակ։
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
ЗАРПЛАТА: 
«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում, բայց ոչ միայն՝ տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն: