ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
Երիտասարդների քաղաքացիական մասնակցությունը կարևորվում է Հայաստանի կառավարության և գործընկեր կազմակերպությունների կողմից, որոնք զգալի ջանքեր և ներդրումներ են կատարում կրթության համապարփակ բարեփոխումների ուղղությամբ։ «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը կբարելավի Հայաստանում դպրոցական և արտադպրոցական քաղաքացիական կրթության որակն ու կընդլայնի դրա ազդեցության շրջանակը, որպես հանրային կյանքում երիտասարդների ներգրավվածության խթանման միջոց՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարական հասարակության ուժեղացմանը։
Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից՝ հետևյալ 3 գործընկեր կազմակերպությունների հետ. Մարդկային զարգացման միջազգային կենտրոն (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն (Սիվիտաս Հայաստան) և Հայաստանի կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն (ԿՏԱԿ)։
Սույնով, «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ»-ը հայտարարում է Բաղադրիչի համակարգողի թափուր հաստիքի մասին (այսուհետ՝ Համակարգող), որը կստանձնի Ծրագրի Երիտասարդների ներգրավման բաղադրիչի (այսուհետ՝ Բաղադրիչի) գործողությունների համակարգումը:
ОБЯЗАННОСТИ: 
- Ծրագրի ղեկավարի համաձայնությամբ և Բաղադրիչի ղեկավարի հանձնարարությամբ մասնակցել Ծրագրի ամենամյա աշխատանքների պլանավորմանը, համագործակցել ծրագրային և ֆինանսավարչական այլ աշխատակիցների հետ, այդ թվում.
ա) Աջակցել համապատասխան ծախսերի հաշվարկմանն ու մուտքագրմանը;
բ) Կատարել Բաղադրիչի շրջանակներում իրականացվող գնումների և քաղաքացիաիրավական պայմանագրերի կնքման համար անհրաժեշտ աշխատանքները՝ «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և ԱՄՆ ՄԶԳ կողմից սահմանված ընթացակարգերին համապատասխան;
գ) Մասնակցել ծրագրային միջոցառումների՝ Երևանում և մարզերում;
դ) Կատարել իր աշխատանքների և գործուղումների պլանավորում՝ համաձայնեցնելով Բաղադրիչի ղեկավարի հետ;
ե) Իր լիազորությունների շրջանակում իրականացնել Ծրագրի նպատակներից բխող այլ աշխատանքներ։
- Աջակցել Բաղադրիչի շրջանակում հաստատված ծրագրային բոլոր գործողությունների ժամանակին և որակով իրականացմանը, մասնավորապես.
ա) Երիտասարդների քաղաքացիական մասնակցությունը խթանող դրամաշնորհների համակարգում (մրցութային հայտարարության և ձևաթղթերի նախապատրաստում ու տարածում, հայտերի հավաքագրում, ստուգող հանձնաժողովի աշխատանքների նախապատրաստում, դրամաշնորհային պայմանագրերի նմուշների պատրաստում, դրամաշնորհների իրականացման մշտադիտարկում, հաշվետվությունների ընդունում, և այլն);
բ) Գործընկեր 6 համալսարաններում քաղաքացիական կրթության մարզային կենտրոնների ստեղծման աշխատանքների օժանդակում (բանակցային հանդիպումների նախապատրաստում, կենտրոնները համակարգող ուսանողների ընտրության, վերապատրաստման, կենտրոններին աջակցող փորձագետների աշխատանքների համակարգում, միջոցառումների կազմակերպում, կենտրոնի գործունեության մշտադիտարկում, գնահատում և լուսաբանում, այլ);
գ) ԿԳՄՍ նախարարությանը կից աշակերտական և երիտասարդական խորհրդատվական խորհուրդների կանոնավոր ձևավորման, մասնակիցների կարողությունների զարգացման և հանրակրթությանը վերաբերող որոշումներին նրանց կանոնավոր մասնակցության արդյունավետ և կենսունակ մեխանիզմների ներդրման աշխատանքներին օժանդակություն;
դ) Ենթակապալառուների հետ աշխատանքային հանդիպումների, քննարկումների նախապատրաստում և օժանդակում, վերջիններիս հաշվետվությունների ընդունում և դիտարկում՝ ծրագրով հաստատված բյուջեի և գործողությունների պլանի կատարողականի, ինչպես նաև սահմանված թիրախներին ուղղված առաջընթացի կամ շեղումների առումով;
ե) Ծրագրի կայքի պարբերաբար թարմացման օժանդակություն՝ Բաղադրիչին վերաբերող ծրագրային նյութեր տեղադրելու միջոցով (հայերեն և անգլերեն)։
- Համագործակցելով Ծրագրի միջազգային և տեղական փորձագետների հետ` աջակցել «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ (այսուհետ՝ ԿՏԱԿ) և «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հիմնադրամ (այսուհետ՝ ՄԶՄԿ) ենթակապալառուների կողմից իրականացվելիք՝ Բաղադրիչին առնչվող աշխատանքներին, որոնք ներառում են.
ա) Ծրագրի դրամաշնորհներով հետաքրքրված ՔՀԿ-ների և երիտասարդների համար Բաղադրիչով նախատեսված դասընթացների իրականացում;
բ) «Երիտասարդների ուժը հանուն երիտասարդների քաղաքականության» ամառային ճամբարների կազմակերպում;
գ) Townhall մեթոդով քննարկումների կազմակերպում;
դ) Ամենամյա երիտասարդական էքսպո/ ցուցահանդեսների կազմակերպում։
- Սահմանված կարգով և ժամկետներում պատրաստել Բաղադրիչի աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների, առնչվող այլ փաստաթղթերի նախագծեր, ներկայացնել Բաղադրիչի ղեկավարի հաստատմանը, աջակցել Բաղադրիչին վերաբերող հանրային իրազեկման նյութերի կազմմանը և հրապարակմանը։
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Մագիստրոսի որակավորում, ցանկալի է՝ կրթության մասնագետ, քաղաքագետ, սոցիոլոգ, իրավագետ, լրագրող, կամ հարակից մասնագիտությամբ;
- Առնվազն 3 տարվա վերաբերելի աշխատանքային փորձ (ցանկալի է հասարակական ոլորտում)՝ ներառելով գործողությունների համակարգում և կազմակերպում, գնումներ, ֆինանսավարչական աշխատանքների և փաստաթղթերի համակարգում;
- Արդյունավետ պլանավորելու և հընթացս տարաբնույթ աշխատանքներ կատարելու հմտություն;
- Վերլուծական և համակարգային մտածողություն;
- Թիմային աշխատանքի և արդյունավետ հաղորդակցման հմտություններ;
- Հայերեն և անգլերեն լեզուների լիարժեք իմացություն;
- MS Office հավելվածների իմացություն, մասնավորապես՝ Word և Excel կիրառական հմտություններով;
- Հաճախակի մարզային գործուղումների մեկնելու պատրաստակամություն։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Այն հետաքրքրված թեկնածուները, որոնք համապատասխանում են առաջադրված պահանջներին, կարող են ուղարկել ստորև նշված փաստաթղթերը ***************@******.*** էլ. հասցեին մինչ վերջնաժամկետի ավարտը` նամակի թեմա (Subject) դաշտում նշելով «Application for ACE Program Coordinator»`
- Անգլերեն լեզվով հետաքրքրվածության հայտ (Cover Letter), որի մեջ պետք է նշել ակնկալվող նվազագույն աշխատավարձը, և
- Անգլերեն լեզվով ինքնակենսագրական (CV)։
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
ЗАРПЛАТА: 
Նախատեսված համախառն աշխատավարձը 550.000-660.000 ՀՀ դրամ գումարի շրջանակում է՝ ըստ ընտրված անձի աշխատանքային փորձի։