ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
EvocaLab-ը երկամսյա ծրագիր է, որն ստեղծվել է Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում. այն է՝ երիտասարդ սերնդի սատարումն ու խրախուսումը պրակտիկ գիտելիքների, փորձի և աշխատանքային հմտությունների ձեռեքբերման հարցերում:
Եթե թեկնածուները.
- Ակտիվ են, ստեղծագործ և մոտիվացված;
- Ցանկանում են սկսել իրենց կարիերան ամենաթվային թիմում;
- Պատրաստ են ձեռք բերել գիտելիքներ և փորձ;
Ուրեմն EvocaLab 10-ը հենց իրենց համար է!
Միացի'ր ծրագրին և ստացի'ր.
- Գիտելիքներ ՀՀ բանկային համակարգի մասին;
- Աշխատանքային կարողություններ և հմտություններ;
- Պրակտիկայի հնարավորություն Բանկի մասնաճյուղերում և գլխամասային գրասենյակում;
- Հնարավորություն ծանոթանալու Էվոկաբանկի ներքին մշակույթին, աշխատելաոճին, կորպորատիվ արժեքներին և պատմությանը:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Առնվազն չորրորդ կուրսի ուսանող;
- Բարձր առաջադիմություն;
- Սովորելու և հմտություններ ձեռք բերելու մեծ ցանկություն;
- Հետագա մասնակցություն ծրագրին օրական նվազագույնը 3 ժամ;
- Նախաձեռնողականություն;
- Վերլուծական ճկուն միտք;
- Շփման և համագործակցության հմտություն;
- Ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV) ********@*****.** էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «EvocaLab 10»: Նաև պատմեք, թե ինչ նպատակներ ունեք և ինչու եք ցանկանում մասնակցել ծրագրին։ Ծրագրի մեկնարկ՝ 19 սեպտեմբերի, 2022:
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
О КОМПАНИИ: 
Էվոկաբանկն արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: Բանկը հատուկ ուշադրություն է դարձնում մոբայլ ծառայությունների զարգացմանը: Այն աշխատում է mobile-first ֆորմատով՝ յուրաքանչյուր նոր ծառայություն նախագծելիս նախևառաջ հաշվի է առնելու դրա՝ հավելվածով օգտագործման հարմարավետությունը: Աշխարհը թվային է դառնում, և Էվոկաբանկը պատրաստ ենք դրան: