ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
Evocalab-ը երկամսյա ծրագիր է, որը ստեղծվել է Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում` աջակցելու երիտասարդներին գիտելիքի և փորձի ձեռքբերման հարցում: Evocalab 5-ը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են դառնալ հմուտ վարկային մասնագետ: Ծրագիրը մեկնարկում է դեկտեմբերի 20-ին:
Միացի'ր ծրագրին և ստացի'ր.
- Գիտելիքներ ՀՀ բանկային համակարգի և վարկավորման գործընթացների մասին;
- Աշխատանքային կարողություններ և հմտություններ;
- Պրակտիկայի հնարավորություն վարկային ստորաբաժանումներում և մասնաճյուղերում;
- Աշխատանքի հնարավորություն ամենաթվային Բանկում:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Սովորելու և հմտություններ ձեռք բերելու մեծ ցանկություն;
- Հաղորդակցման և հաճախորդների ներգրավման գերազանց հմտություններ;
- Արագ կողմնորոշվելու ունակություն;
- Նախաձեռնողականություն;
- Ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն;
- Հետագա մասնակցություն ծրագրին օրական առնվազն 3 ժամ:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Հետաքրքրված անձինք կարող են դիմել՝ **@*********.** էլ. հասցեին ուղարկելով մոտիվացիոն նամակ այն մասին, թե ինչու են ցանկանում մասնակցել ծրագրին, լուսանկար և ինքնակենսագրական (CV) հայերեն կամ անգլերեն լեզվով՝ վերնագրում նշելով «Evocalab 5. Ապագա Վարկային Մասնագետ»:
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
О КОМПАНИИ: 
Էվոկաբանկ ՓԲԸ առևտրային բանկ է Հայաստանում: Ընկերությունը կենտրոնացած է բջջային ծառայությունների զարգացման վրա: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել՝
www.evocabank.am :