ТИП ПОЛНОМОЧИЙ: 
Ամբողջ դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
Պաշտոնի հիմնական նպատակն է ֆինանսական հաշվետվությունների, վերլուծությունների, զեկույցների պատրաստում, կազմակերպության բյուջեին դրանց համապատասխանության ստուգում, շրջանառու կապիտալի հետ աշխատանք։
ОБЯЗАННОСТИ: 
Ռոստելեկոմում աշխատանքային օրը բաղկացած է հետևյալից․
- Ֆինանսական հաշվետվությունների, զեկույցների, վերլուծությունների պատրաստում միջազգային ֆինանսական ստանդարտների պահանջների համաձայն, համապատասխան տեղեկատվության տրամադրում ընկերության ղեկավարությանը;
- Ֆիանասական հաշվետվությունների ուսումնասիրություն, ընկերության բյուջեի հետ համապատասխանության ստուգում;
- Դրամական հոսքերի ուսումնասիրություն, վերլուծություններ;
- Մասնակցություն ընկերության բյուջեի ձևավորման և վերանայման աշխատանքներին, համապատասխան ընթացիկ հաշվետվությունների պատրաստում;
- Բովանդակությամբ կից պարտականությունների իրականացում:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
Աշխատանքն իրականացնելու համար հիմնական պահանջներ.
- Բարձրագույն կրթություն ֆինանսական ոլորտում;
- 3+ տարվա աշխատանքային փորձ;
- Ռուսերենի իմացություն։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Ռոստելեկոմի թիմին միանալու համար խնդրում ենք ուղարկել Ձեր ռեզյումեն **@*********.** էլ. հասցեին՝ նշելով համապատասխան հաստիքի անվանումը. այս դեպքում՝ Ֆինանսական Վերլուծությունների և Պլանավորման Ավագ Մասնագետ։
Ռոստելեկոմը սիրով կդիտարկի Ձեր թեկնածությունը և կապ կհաստատի Ձեզ հետ:
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
ДОПОЛНИТЕЛЬНЫЕ ЗАПИСИ: 
Ռոստելեկոմում աշխատելու առավելությունները.
- Առողջության ապահովագրություն;
- Բոնուսային համակարգ, որը թույլ կտա վաստակել ավելին;
- Ուսուցման հնարավորություն Ընկերության ներսում, փորձի փոխանակում մեր լավագույն մասնագետների հետ;
- Մասնագիտական ուսուցումների, որակավորման քննությունների ֆինանսավորում;
- Մասնագիտական զարգացման/աճի բազում հնարավորություններ (աճի նախապատվություն հենց մեր աշխատակիցներին);
- Թիմային միջոցառումներ;
- Դրական աշխատանքային միջավայր ու անփոխարինելի գործընկերներ։