ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
Յուքոմ ընկերությունը փնտրում է ֆինանսիստ՝ պատրաստելու ՖՀՄՍ պահանջներին համապատասխան ֆինանսական հաշվետվություններ:
ОБЯЗАННОСТИ: 
- Իրականացնել հաշվապահական տվյալների մշակում, կատարել ՖՀՄՍ և այլ անհրաժեշտ ճշգրտումներ/ ուղղումներ;
- պատրաստել շահույթի կամ վնասի և այլ համապարփակ ֆինանսական արդյունքի մասին հաշվետվութուն և դրա հետ կապված ծանոթագրություններ;
- Պատրաստել ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն և դրա հետ կապված ծանոթագրություններ;
- Պատրաստել դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվություն և դրա հետ կապված ծանոթագրություններ;
- Իրականացնել բիլինգային հաշվետվությունների, այդ թվում՝ տրաֆիկների, հաճախորդների բազայի, AUPU և ARPU հաշվետվությունների արտածում, մշակում և արխիվացում ամսական պարբերականությամբ;
- Պատրաստել ֆինանսատնտեսական ցուցանիշների հետ կապված վիճակագրական հաշվետվություններ;
- Ներգրավվել արտաքին աուդիտորական աշխատանքներում և ակտիվորեն մասնակցել:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության, աուդիտի, բիզնես ադմինիստրացիայի կամ այլ մասնագիտությամբ;
- ՖՀՄՍ-երի գերազանց տիրապետում;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական, հաշվապահական կամ աուդիտորական ոլորտում;
- MS Excel-ի խորացված իմացություն և կիրառական մեծ փորձ մասնագիտական աշխատանքում, PPT լավ իմացություն;
- ՀԾ-Ձեռնարկություն հաշվապահական ծրագրի իմացություն;
- Ճկունություն, լարված իրավիճակներում աշխատելու կարողություն, աշխատանքային կարգապահություն և հաշվետվողականություն;
- Թիմային աշխատանքի, կազմակերպչական, աշխատանքների համակարգման, ժամանակի պլանավորման և հաղորդակցման անհրաժեշտ հմտություններ;
- Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների լավ իմացություն:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը ******@****.** էլ. հասցեին` վերնագրի դաշտում նշելով՛«ֆինանսիստ»: Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձինք:
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.