ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
«Էկրա Կովկաս» ՍՊ ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու գլխավոր հաշվապահի, որը պատասխանատու կլինի ընկերության հաշվապահական հաշվառման հետ կապված ամբողջական ինֆորմացիայի ստացման, մշակման, վերլուծության և պահպանման համար։
ОБЯЗАННОСТИ: 
- Կազմակերպել և վերահսկել ընկերության հաշվապահական հաշվառման վարումը, ֆինանսական հաշվետվությունների ժամանակին կազմումը և ներկայացումը;
- Մշակել հաշվապահական հաշվառման քաղաքականությունը համապատասխան ՀՀ օրենսդրությանը;
- Ապահովել ընկերությունում և նրա ստորաբաժանումներում հաշվապահական հաշվառման և հաշվետվության արդյունավետ վարումը;
- Վերահսկել հաշվապահական հաշվառման հետ կապված բոլոր գործառույթները;
- Ղեկավարել հաշվապահական ենթաբաժինների աշխատանքը։
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Բարձրագույն մասնագիտական կրթություն;
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ հաշվապահական ոլորտում;
- Հաշվապահական ծրագրերի իմացություն, մասնավորապես Հայկական Ծրագրերի իմացություն;
- Ռուսաց լեզվի գերազանց իմացություն; այլ օտար լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության իմացություն;
- Հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ;
- Ժամանակի կառավարման հմտություն;
- Թիմում աշխատելու ունակություն։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Համապատասխան որակավորում ունեցող բոլոր թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականը (ցանկալի է հայերեն կամ ռուսերեն) ուղարկել ****@****.** էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում անպայման նշելով հաստիքի անվանումը («Գլխավոր հաշվապահ»)։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060500779, 060500778 հեռախոսահամրներով:
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
ДОПОЛНИТЕЛЬНЫЕ ЗАПИСИ: 
Ընկերության հասցեն է՝ Ձորաղբյուր, Ամառանոցային 34։ Աշխատակիցների տեղափոխումը կազմակերպում է ընկերությունը։