ТИП ПОЛНОМОЧИЙ: 
Լրիվ դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
Իրավաբան-նույնականացնողը պատասխանատու է թարգմանված ՀՀ, ԵՄ, ԵԱՏՄ և այլ իրավական ակտերի, միջազգային պայմանագրերի, ՄԻԵԴ վճիռների, դատական ակտերի և ՀՀ միջազգային հանձնառություններին վերաբերող իրավական այլ փաստաթղթերի իրավական վերանայման համար:
ОБЯЗАННОСТИ: 
- Թարգմանված իրավական փաստաթղթերի իրավական վերանայում;
- Թարգմանված իրավական ակտերի լեզվաբանական գնահատում՝ օրենսդրական տեխնիկայի կանոնների հետ համապատասխանության մասով;
- Աջակցություն թարգմանիչներին և եզրաբաններին իրավական համապատասխանեցման ենթակա միջազգային և ԵՄ/ԵԱՏՄ իրավական հասկացությունների տեղայնացման հարցում;
- Մասնակցություն եզրաբանական նյութերի, շտեմարանների, ձեռնարկների մշակման աշխատանքներին:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Իրավաբանության ոլորտում բարձրագույն կրթություն;
- ՀՀ իրավական համակարգի` ներառյալ հանրային և մասնավոր իրավունքի հիմնական ճյուղերի գերազանց իմացություն;
- Իրավական հետազոտության գերազանց հմտություններ, համեմատական-իրավական վերլուծության գերազանց հմտություններ;
- Միջազգային հանրային իրավունքի և ՀՀ օրենսդրության մաս կազմող միջազգային իրավական գործիքների (ՄԱԿ, ԵՄ, ԵԱՏՄ) իմացությունը կհամարվի առավելություն;
- Իրավալեզվաբանական վերլուծության, միջազգային և ԵՄ/ԵԱՏՄ օրենսդրության և օրենսդրական տեխնիկայի իմացությունը կհամարվի առավելություն;
- Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ;
- Անգլերենի գերազանց իմացություն;
- Ռուսերենի լավ իմացություն;
- Արտերկրի բարձրագույն ուսումնական հաստատությունում ստացած որակավորումը կամ մասնագիտացումը կհամարվի առավելություն;
- Իրավական ակտերի թարգմանության կամ թարգմանությունների վերանայման բնագավառում աշխատանքային փորձը կհամարվի առավելություն;
- Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Դիմելու համար կենսագրականը (CV)՝ հայերեն կամ անգլերեն, ուղարկել *********@******************.** էլեկտրոնային հասցեին` «Թեմա» դաշտում նշելով այն պաշտոնի անվանումը, որի համար ներկայացվում է դիմումը:
Նախնական ընտրության փուլն անցած դիմորդները կմասնակցեն գրավոր թեստավորման (հայերենի և անգլերենի իմացություն, իրավական գիտելիքներ, իրավական վերանայման հմտություններ), իսկ թեստավորման արդյունքում ամենաբարձր միավորներ ստացած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
ЗАРПЛАТА: 
396,000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը), ինչպես նաև պետական աշխատողների համար նախատեսված սոցիալական ապահովագրության փաթեթ: