ТИП ПОЛНОМОЧИЙ: 
Լրիվ դրույք/ Կես դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է գրաֆիկ դիզայներ, որը կզբաղվի սոցցանցերում եւ կայքէջերում տեղադրվող հրապարակումների դիզայնով, և տպագրվող նյութերի ձեւավորմամբ՝ պաստառներ, բուկլետներ, գրքույկներ, հրավիրատոմսեր եւ այլն:
ОБЯЗАННОСТИ: 
- Իրականացնել Ընկերակցության տարեգրքի էջադրում եւ ձեւավորում;
- Կատարել նախատպագրական ֆայլերի գրագետ կազմում;
- Ստեղծել և խմբագրել երկչափ (2D) անիմացիաներ;
- Ղեկավարի հանձնարարությամբ կատարել այլ աշխատանքային առաջադրանքներ:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Հետեւյալ համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն՝ CorelDRAW, Adobe Illustrator, Photoshop;
- Figma-ով աշխատելու փորձը խիստ ցանկալի է;
- InDesign-ի եւ Quark֊ի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Հայերենի եւ անգլերենի իմացություն;
- Անդադար սովորելու եւ ուսումնասիրելու միտում;
- Ազնվություն եւ վստահելիություն;
- Խանդավառություն;
- Աշխատասիրություն, նվիրվածություն եւ սրտացավություն;
- Արդյունավետություն, արագ աշխատելու կարողություն;
- Բազմաբնույթ առաջադրանքների մեջ հմուտ կողմնորոշում (multitasking);
- Խմբում աշխատելու եւ համագործակցության գերազանց հմտություններ;
- Անվերապահ դրական վերաբերմունք գործընկերների նկատմամբ;
- Հաղորդակցման եւ միջանձնային լավ հարաբերություններ կառուցելու հմտություններ;
- Նախաձեռնելու կարողություն;
- Նպատակամղվածություն ինքնազարգացման գործում;
- Հավատարմություն համամարդկային քրիստոնեական արժեքներին եւ AMAA-ի սկզբունքներին:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Որակավորված դիմորդները (mid-senior level) կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը եւ պորտֆոլիոն, նախորդ գործատուների կողմից տրված երաշխավորագիր-նամակները եւ հարակից այլ փաստաթղթեր *****.********@****.** եւ *******.************@****.** էլ. հասցեներին՝ նամակի թեմա (Subject) դաշտում նշելով թափուր հաստիքի անվանումը («Գրաֆիկ Դիզայներ»)։
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
ЗАРПЛАТА: 
Մրցունակ աշխատավարձ՝ կախված հմտություններից եւ աշխատանքային փորձից:
О КОМПАНИИ: 
AMAA-ն հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1918 թ., ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: AMAA-ն նվիրված է մարդկանց հոգեւոր եւ ֆիզիկական կարիքներն սպասարկելուն ամենուր՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Իր համաշխարհային առաքելությունն իրականացնելու համար AMAA-ն գործում է, ֆինանսավորում կամ աջակցում է մի շարք կրթական, մարդասիրական օգնության, համայնքների զարգացման, սոցիալական ծառայությունների, առողջապահության, երեխաների խնամքի եւ այլ ծրագրերի, աշխարհի 24 երկրներում.
https://amaa.am/hy/: